Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, Ադրբեջանի տարածքային ամբողջությունը, Ստամբուլն ու Մեղրին

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 17-ին տված ասուլիսում հայտարարել է, որ սուտ է, թե 1999 թվականին Ստամբուլում ԵԱՀԿ Վեհաժողովի խարտիայում արձանագրված է Ադրբեջանի տարածքային ամբողջությունը, որի տակ ստորագրել է նաև ինքը: Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ այդ փաստաթղթի առաջին 48 էջերը ընթերցելիս ակնառու է, որ անդրադարձ կա հետխորհրդային բոլոր հակամարտություններին և բացառությամբ Արցախի հակամարտության, մնացյալ բոլորի պարագայում նշվում է տարածքային ամբողջության շրջանակում կարգավորելու անհրաժեշտությունը: Արցախի հակամարտության մասին, ըստ Ռոբերտ Քոչարյանի, Ստամբուլի փաստաթղթում չկա այդպիսի ձևակերպում: Ընդհանրապես, միջազգային փաստաթղթերում Արցախի հակամարտության վերաբերյալ դիրքորոշումներում տարածքային ամբողջության սկզբունքը միշտ հիշատակվել է, կամ գրեթե միշտ հիշատակվել է մյուս երկու սկզբունքների՝ ինքնորոշման իրավունքի և ուժի չկիրառման սկզբունքի կողքին, որոնք երեքը միասին ամրագրված են Հելսինկյան Եզրափակիչ ակտում: Այդպիսի դիրքավորումների հանգամանքը պայմանավորված է իհարկե աշխարհաքաղաքական գործոններով, որ խոշոր խաղացողները դիտարկել են Արցախի հակամարտության հանդեպ:

Ռոբերտ Քոչարյանն իհարկե նշում է, որ Լիսաբոնում օրինակ՝ 1996-ին, Արցախի հարցում էլ խոսվում էր տարածքային ամբողջության մասին, ինչի համար էլ Լևոն Տեր-Պետրոսյանը կիրառեց վետո: Ստամբուլի, Լիսաբոնի, և այլ դրվագների վերաբերյալ նախկին նախագահների և ներկայիս վարչապետի «բանավեճը» թողնենք նրանց: Դիտարկենք Ստամբուլի փաստաթղթի ֆոնին մի այլ հանգամանք: Ստամբուլից երկու տարի անց՝ 2001 թվականին Քի Վեսթում քննարկվում էր տարբերակ, որտեղ արցախյան հարցի կարգավորումը դիտարկվում էր Հայաստանի տարածքային ամբողջության «վերանայումը»: Խոսքը Մեղրու տարբերակի մասին է, այն փոխանակման, որ պետք է տեղի ունենար Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Արդյո՞ք այդ տրամադրությունների ձևավորումը չէր պատճառը, որ Ստամբուլի փաստաթղթում չի շեշտվել Ադրբեջանի տարածքային ամբողջության մասին, որովհետև արդեն սկսել էին կամ մեկնարկում էին քննարկումներ, որոնց տրամաբանությամբ հակամարտությունը կարգավորվելու էր թե Հայաստանի, թե Ադրբեջանի տարածքային ամբողջության հաշվին, հետևաբար բացարձակ աննպատակահարմար կլիներ Ստամբուլի փաստաթղթում ուղիղ ձևով Ադրբեջանի տարածքային ամբողջության շեշտումը: Ավելին, ըստ տարբեր տեղեկությունների ու վկայությունների, որ հրապարակվել են 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո, այդ ողբերգական իրադարձությունների առնչությամբ, Մեղրիի փոխանակման տարբերակը բանակցային սեղանին հայտնվել է մինչև Քի Վեսթ ու Ստամբուլ և Հայաստանի քաղաքական վերնախավում քննարկվել մինչև հոկտեմբերի 27-ը: Ըստ այդ վկայությունների, Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը դեմ են եղել կարգավորման այդպիսի տարբերակի: Այդ ամենն իհարկե ունի մեծ հարաբերականություն, քանի որ որևէ քննությամբ ապացուցված իրողություն չէ, բայց թերևս արձանագրված և այդ թվում հենց Ռոբերտ Քոչարյանի ընդունած փաստ է, որ քննարկվել է Մեղրու տարբերակ, հետևաբար չէր կարող այդ շրջանում փաստաթղթով արձանագրվել, որ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջության շրջանակում:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում