«Այս տարի Մարզահամերգային համալիրում համաեվրոպական նշանակության միջոցառում ունենք, խոսքը «Մանկական Եվրատեսիլի» մասին է»,- այսօր՝ փետրվարի 17-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը ավելացրեց նաեւ, որ Մարզահամերգային համալիրին գումար են հատկացրել` պատրաստվելու համար.
«Այս միջոցառումները լավ առիթ են, որ մեր տուրիստական ոլորտի ընկերությունները հետկովիդյան շրջանում ակտիվանան ու տուրիստական հոսքերը վերականգնվեն»: