Տուրիստական սեզոնը գնահատելով՝ տուրիստական գործակալությունները հայտնում են, որ այս տարի ավելի քիչ թվով մարդիկ են մեկնել արտերկիր՝ ամառային հանգստի։
«Պատճառը, իհարկե, թանկացումն է, ընդ որում առավելապես ավիատոմսի թանակացումը։ Հայաստանից ավիատոմսն ավելի թանկ է, քան եվրոպական հյուրանոցի սպասարկան վարձը»,- մեզ հետ զրույցում ասում է travel գործակալության աշխատակից Էմմա Ղազարյանը։ Նախորդ տարիներին հայ տուրսիստների շրջանում ամենաշատ ժողովրդականություն վայելող թուրքական Անթալիան այս տարի անհամեմատ քիչ հայ հանգստացողներ է ընդունել։ Եթե անցյալ տարի շաբաթական կատարվել է 7,ապա այս տարի միայն 3 չվերթ։ Պատճառն այն է, որ Անթալիայում հանգիստը թանկացել է հայաստանցիների համար:
Քիչ են մեկնել նաև Վրաստան։ Փոխարենն այս տարի ավելի շատ հայաստանցիներ մեկնել են Եվրոպա։ Էմմա Ղազարյանի խոսքով՝ նախորդ տարվա համեմատ՝ մոտ 30%-ով ավելի շատ մարդիկ են ամառային հանգիստն անցկացրել եվրոպական հանգստի գոտիներում ՝ մեծ մասամբ Իսպանիայում, որտեղ գները համեմատաբար ավելի էժան են։ Հայաստանից շատ են մեկնել նաև Բուլղարիա, Կիպրոս, և Կրետե կղզի։











































