Tuesday, 14 05 2024
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:30
Նավթի գներն աճել են. 13-05-24
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները

Ո՞վ Հայաստանում արձագանքեց Լուկաշենկոյի նվաստացուցիչ հայտարարությանը. Ինչո՞ւ է լռում խորհրդարանական ընդդիմությունը

Նախօրեին Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, խոսելով Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետության և դրան հետխորհրդային այլ երկրների միանալու հեռանկարների մասին, հայտարարել է․«Հայաստանը գնալու տեղ չունի։ Կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք արդեն տեսել են… Նիկոլ Վովաևիչը տեսել է դա»։

Հատկանշական է, որ խորհրդարանական ընդդիմադիր ուժերից ոչ մեկն անգամ մի թթու խոսք չի ասել Բելառուսի նախագահի հայտարարությունների առնչությամբ: Այ, եթե նման բան ասեր ոչ թե Լուկաշենկոն, այլ ասենք, Ալիևը կամ Էրդողանը, այդ ժամանակ, նրանք, թերևս, փրփուրը բերաններին իրար հերթ չտալով կարձագանքեին, գնահատականներ ու մեկնաբանություններ կտային: Իսկ քանի որ այս դեպքում Հայաստանին նվաստացնող հայտարարության հեղինակը ԵԱՏՄ գործընկեր, ռուսական դաշտում խաղացող Լուկաշենկոն է, խորհրդարանական ընդդիմությունը նախընտրել է կամ չտեսնելու տալ այդ հայտարարությունը, կամ լավագույն դեպքում ասել, որ դրա մեղավորը գործող իշխանությունն է:

Այսօր ԱԺ նիստին այս հայտարարությանն արձագանքել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վաղարշակ Հակոբյանը և Հովիկ Աղազարյանը։ Վաղարշակ Հակոբյանը դատապարտել է Լուկաշենկոյի հայտարարությունները՝ համարելով դրանք անթույլատրելի և պետության ղեկավարին ոչ հարիր. «Ես ուզում եմ նշել, որ այս որակումները, իսկապես, դատապարտելի են: Մեր գործընկեր երկրի ղեկավարն իրավունք չունի նման մտքեր արտահայտել մյուս գործընկներ երկրի նկատմամբ, ու ես ուզում եմ հիշեցնել վերջերս ղազախական դեպքերը, թե ում էր պետք Հայաստանը ու ես վստահ եմ՝ պարոն Լուկաշենկոն ամենաքաջն է գիտակցում, թե ում էր պետք ու ում է պետք Հայաստանի Հանրապետությունը», -ասել է նա:

Հովիկ Աղազարյանն էլ նշել է, թե Լուկաշենկոներն ու Մարգարիտա Սիմոնյանները իրենց գործունեությամբ արջի ծառայություն են մատուցում Ռուսաստանի իշխանություններին և ռուսական պետականությանը. «Լավ կլինի Լուկաշենկոն այդպիսի գնահատականներ տալուց առաջ Մինսկի օդանավակայանը մտնի, որն ավելի շատ հիշեցնում է խոզանոց», – ասել է պատգամավորը:

Երկու օրվա աղմուկից հետո միայն ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն անատամ հայտարարությամբ արձագանքել է Լուկաշենկոյի հայտարարությանը՝ նշելով. «Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ»:

Լուկաշենկոյի հայտարարությանը մի քանի բացառություններով չարձագանքեցին արտախորհրդարական ուժերը, բացառությամբ նրա, որ Ազգային-ժողովրդավարական Բևեռի երիտասարդական թևը կազմակերպում է «Արժանապատվության» ակցիա Հայաստանում Բելառուսի դեսպանության մոտ՝ ի պատասխան Հայաստանի վերաբերյալ Բելառուսի բռնապետ Լուկաշենկոյի վիրավորական հայտարարության։

«Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արմանն Բաբաջանյանն էլ հայտարարել է, որ Հայաստանի քաղաքական և քաղաքացիական հանրությունը պետք է մի մարդու պես Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից անհապաղ պահանջի հրապարակայնորեն պատասխանել Բելառուսի տխրահռչակ նախագահ Լուկաշենկոյի՝ Սոլովյովի հետ վերջին հարցազրույցում արած անթույլատրելի հայտարարություններին։

Բաբաջանյանը մասնավորապես նշել է. «Հույս ունեմ, որ Բելառուսի նորանշանակ դեսպանն արդեն կանչվել է ՀՀ ԱԳ նախարարություն՝ պարզաբանման։ Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը առևտրի առարկա չէ, ոչ ռուս-թուրք-ադրեջանական դաշինքի, ոչ ռուս-բելառուսական միութենական պետության, ոչ ՀԱՊԿ-ի, ոչ ԽՍՀՄ վերածննդի հույսերով մեռնող այս զառամյալի երազանքների համար, ոչ իսկ նրանց, ովքեր Հայաստանում հաշտվել են մեր երկրի անվտանգությունը գնել՝ երկրի ինքնիշխանությունը հանձնելու դիմաց։ Չկա անվտանգություն առանց անկախության, չկա անվտանգություն առանց ժողովրդավարության, չկա Հայաստան առանց անկախության…»։

Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն էլ դիմել է Հայաստանում Բելառուսի դեսպան պարոն Ալեքսանդր Կոնյուկին, որ իր վերադասին փոխանցի՝ Հայաստանը «գնալու տեղ ունի». «Մարդկության պատմության հենց սկզբից Հայաստանը եղել է, կա և կմնա համաշխարհային քաղաքակրթության կարևոր մաս, և վերջին 2 հազար տարվա ընթացքում. սկսած Հին Հռոմի, Խաչակրաց արշավանքների և երկու համաշխարհային պատերազմների ժամանակներից՝ ազատ ժողովուրդների եվրոպական ընտանիքի մշտական անդամ, որին մենք անպայման կվերադառնանք մոտ ապագայում»,-ասել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում