«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալ Էմիլ Վերդյանն օգոստոսի 16-ից մինչ օրս շարունակում է հացադուլը: Այս մասին այսօր տեղեկացանք Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանից։
Նրա խոսքերով՝ դատապարտյալն առողջական խնդիրներ առայժմ չունի, այսօր էլ անձնական հարցերով հանդիպում է ունեցել հիմնարկի սոցիալ-հոգեբանների հետ:
Հիշեցնենք, որ դատապարտյալը հացադուլի դիմել է իր քրեական գործը վերանայելու պահանջով։









































