Friday, 26 04 2024
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում

«Գարուն ա…» կինոնկարը մարտին կբարձրանա մեծ էկրաններ

Պատերազմի, սիրո, մեր օրերի նվիրյալների, միասնության, պետական մտածողության կերտման ու հայրենասիրության մասին երեք սերունդների աչքերով պատմող «Գարուն ա…» կինոնկարը, որի ռեժիսորը Ռոման Մուշեղյանն է, մեծ էկրաններ կբարձրանա մարտի 1-ին:

Փետրվարի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր, գլխավոր դերակատարներից Ալեքսանդր Խաչատրյանն ասաց՝ կինոնկարը մեր մասին է, մեր՝ հայրենիքի նկատմամբ ունեցած վերաբերմունքի, հայրենասիրական դրսևորումների տեսակների մասին է: Նրա խոսքով՝ «Գարուն ա…» կինոնկարում կա հայրենիք և կա պատերազմ:

Խաչատրյանը պատմեց՝ նման ֆիլմ ստեղծելու գաղափարը ծնվել է 2015 թվականին: «Գործընկերներիս հետո խոսում էինք այն մասին, որ 2000 տարի բարոյական հաղթանակներ ենք տարել և ամեն բարոյական հաղթանակից հետո տարածքներ ենք կորցրել, իսկ Արցախյան առաջին պատերազմից հետո տարանք և՛ բարոյական, և՛ տարածքային հաղթանակ, այնինչ այդ մասին ֆիլմեր գրեթե չկան: Որոշեցինք սցենար մշակել: Արդեն սկսում էինք աշխատանքները ու մտածում էինք՝ եթե կրկին պատերազմ լինի, ո՞վ կգնա մարտադաշտ, ո՞վ կկռվի, որովհետև ժողովրդի մեջ հայրենասիրության, ազատության հանդեպ ոգևորություն կարծես չկար. հուսահատ էին, հիասթափված: Եվ 2016-ին Ապրիլյան քառօրյա պատերազմը տեղի ունեցավ: Մեզ համար անակնկալ էր այն, որ հայ ժողովուրդը և՛ Հայաստանում, և՛ սփյուռքում մեկ մարդու պես կանգնել է հանուն հայրենիքի: Այդ ժամանակ եկանք այն եզրակացության, որ անհրաժեշտ է ֆիլմ նկարահանել ոչ թե պատերազմի մասին, այլ համախմբվելու, հայրենասիրության մասին»,-հիշեց Խաչատրյանն ու հավելեց՝ ֆիլմի նկարահանումները սկսել են 2020 թվականի ամռանը: Բազմաթիվ տեսարաններ նկարահանվել են Դիլիջանում:

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո չեն փոխել սցենարը, քանի որ այն պետության ու պետականության նկատմամբ վերաբերմունքի մասին է, և, ըստ Խաչատրյանի, թեման այնքան հզոր էր, որ պատերազմից հետո միայն որոշ հարցադրումներ առավել են շեշտադրվել:

Ալեքսանդր Խաչատրյանը հավաստիացրեց, որ «Գարուն ա…»-ն կոմերցիոն բնույթ չի կրում: Ձգտել են մնայուն արժեք ստեղծել, նկարահանել կինոնկար, որի ուղերձի մասին հանդիսատեսը կմտածի կինոթատրոնը լքելուց հետո ևս:

Ռեժիսոր Ռոման Մուշեղյանն էլ շեշտեց, որ ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը ջութակահար է: Մուշեղյանին հետաքրքիր է եղել արվեստագետի աչքերով պատերազմը տեսնելը, ներկայացնելը: Բարբարոսության և արվեստի միջև զուգահեռներ անցկացնելը ռեժիսոր համար հետաքրքիր է եղել: Նա նշեց՝դրական կերպարներից զատ, որոնց մարմնավորում են սիրված հայ դերասանները, ֆիլմում առկա է նաև հակահերոսը՝ ադրբեջանցի զինվորականը, որին մարմնավորել է պարսիկ դերասան Թումաջ Դանեշ Բեհզադի: «Ֆիլմի գլխավոր հերոսներից է Արամ Ամատունին՝ զորացրված սպան, որը հայրենիքի շահերը վեր է դասում ամեն ինչից: Նա ասում է, որ հայրենիքը զուտ հողակտոր չէ, և այն սկսվում է ամեն անհատի պատասխանատվությունից, անհատի մեծ սիրուց առ հայրենիք, առ ընտանիք, առ հասարակություն: Ամատունին համոզված է՝ հենց այդ գաղափարն է, որը կարող է առողջ հասարակություն ու հզոր պետականություն ստեղծելու հիմք դառնալ»,-եզրափակեց ռեժիսորը:

Ֆիլմի սցենարիստի խոսքով՝ մարդկության պատմությունը ուղեկցվում է պատերազմներով, և «Գարուն ա…»-ն փորձ է պատերազմ արհավիրքի միջոցով պարզելու մեր ինքնությունը: «Այն հայրենասիրության մասին է, բայց ունի հակասություններ, որոնք մարդկանց մտածելու առիթ կտան»,-ընդգծեց սցենարիստը:

Ֆիլմի գլխավոր պրոդյուսերն Ալեքսանդր Խաչատրյանն է, պրոդյուսերը՝ Դիանա Ավետիսյանը։ Սցենարը հեղինակել է Հարություն Ղուկասյանը, օպերատորն է Սուրեն Թադևոսյանը, իսկ կոմպոզիտորը՝ Արման Էլբերտը։ Մոնտաժը՝ Միքայել Թորգոմյանի, նկարիչ՝ Տիգրան Ասատուրով։

Դերերում՝ Ալեքսանդր Խաչատրյան, Լևոն Հախվերդյան, Արմեն Մարգարյան, Մարջան Ավետիսյան, Եվա Զոհրաբյան, Շանթ Հովհաննիսյան, Ալիս Կապլանջյան, Վահագն Մարտիրոսյան, Սաթենիկ Հազարյան, Նարինե Պետրոսյան, Թումաջ Դանեշ Բեհզադի և այլք։

Կինոնկարի գլխավոր հերոսները երեքն են՝ պապ, որդի, թոռ։ Երեք սերունդ, երեք տարբեր բնավորությունների տեր մարդիկ, որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է մերօրյա հասարակության մտածելակերպը։ Պապը՝ Արամը, պրոֆեսիոնալ զինվորական է, նախկին գնդապետ, ամբողջ կյանքը նվիրել է պետականության կառուցման գործին։ Նրա որդին՝ Գնելը, ձեռներեց է. մինչ օրս չի ներում հորը հայրենիքն ընտանիքից վեր դասելու համար։ Թոռը՝ Լևոնը, վիրտուոզ երաժիշտ է, որը ոգեշնչվում է իր պապի գաղափարախոսությամբ, սակայն հերոսի կյանքում ապագան և հայրենիքի նկատմամբ պարտքը բախվում են իրար՝ ստեղծելով ֆիլմի հիմնական կոնֆլիկտը: Անսպասելի պատերազմը Հայաստանում ալեկոծում է երեք սերունդների հոգիները։ Ֆիլմի ընթացքում մենք ականատես ենք լինում մի ամբողջ ազգի ողբերգությանը՝ մի ընտանիքի պատմության միջոցով…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում