ԱՄՆ ֆոնդային ինդեքսներն ուրբաթ փակվել են առաջատար ինդեքսների անկմամբ՝ ներդրողների` ամերիկյան տնտեսության զարգացման հեռանկարի և պարտքային ճգնաժամի աճի կապակցությամբ մտավախությունների ֆոնի վրա:
Ուրբաթ օրվա աճուրդի արդյունքներով Dow Jones ինդեքսը իջել է 172.93 կետով (-1,57%) և կազմել 10817.65 նիշ, Nasdaq ինդեքսը` 38.59 կետով (-1.62%) և կազմել 2341.84 նիշ, իսկ S&P-ը իջել է 17.12 կետով (-1.50%) և կազմել 1123.53 նիշ:
Ամերիկյան տնտեսության հեռանկարային զարգացման նկատմամբ մտավախությունները ուժեղացել են նախօրեին վիճակագրական բացասական տվյալների հրապարակումից հետո:
Հիշեցնենք, որ Morgan Stanley-ի վերլուծաբանները կրճատել են 2011 թ. համաշխարհային ՀՆԱ-ի համար կանխատեսումները՝ մինչև 3.9%-ով, իսկ 2012 թ. համար` 3.8%-ով (նախկինում ակնկալվում էր համապատասխանաբար՝ 4.5% և 4.2%): Ըստ բանկի՝ կանխատեսման վատթարացման պատճառ են հանդիսանում խնդիրները՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում:
Վատթարագույն արդյունքն է ցույց տվել Hewlett-Packard Co.-ն, ԱՄՆ խոշորագույն IT ընկերությունը՝ համակարգիչների արտադրության համաշխարհային առաջատարներից մեկը, որի արժեթղթերն ընկել են ռեկորդային 20%-ով այն բանից հետո, երբ ընկերությունը իջեցրել է տարեկան կանխատեսումները շահույթի համար:
Ամերիկյան Citigroup Inc. и JPMorgan Chase & Co բանկերի բաժնետոմսերն էժանացել են ավելի քան 2.3%-ով՝ եվրոպական բանկային հատվածում գնանշումների անկման ֆոնի վրա:







































