Monday, 13 05 2024
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից

Համազգային աղետի համար բոլոր պատասխանատուները՝ մեկ վայրում

 

Անցյալ տարի՝ այս օրերին, թվում էր, որ միաժամանակ առավել զավեշտալի և առավել տխուր տեսարան, քան հետպատերազմական նախընտրական Հայաստանն է պատկերացնել հնարավոր չէր: Բայց նախընտրական Հայաստանն անցավ, ընտրությունը եղավ, և հիմա հետընտրական Հայաստանն իր զավեշտալի և միաժամանակ տխուր պատկերով ակնհայտորեն գերազանցում է այն ամենին, ինչ մենք տեսանք մինչև 2021-ի հունիսյան ընտրությունները:

Երեկվա քաղաքական կրկես հիշեցնող միջոցառման մասնակիցները  մեր երկիրը համազգային ողբերգության՝  44-օրյա աղետին հասցրած ուղիղ պատասխանատուներն են։ Մեկ վայրում հավաքված այսքան հանցագործ ու դավաճան, այսքան քինախնդիր ու տմարդի․․․ Պետության համար այս բախտորոշ պահին կրկին մեկտեղվում են ոչ թե կառուցողները այլ քանդողները, ավերողները, գողերը, սրիկաները, թալանչիներն ու պետական հանցագործները։

Սրանց մեղքն այնքան նրանում չէ, որ իրենք են արցախյան աղետի հեղինակները, այլ այն, որ այսպիսի արհարվիրքից հետո հավաքվել են վրեժի ծարավով․․․

Այդ ամենով կարելի էր մի լավ զվարճանալ, հետևել, թե ինչպես են տարբեր, այսպես ասած, գաղափարական և արժեքային կողմնորոշում ունեցող խմբերը, անհատները և նախաձեռնությունները հարցեր պարզում միմյանց հետ` մոռացած երկրի գլխավոր պրոբլեմները, թե ինչպես են քաղաքական ուժերը իշխանությունն ու երկիրը կիսում միմյանց միջև` մոռացած հասարակական ու պետական կարևոր խնդիրները: Սակայն այդ ամենով զվարճանալու համար մենք էլ պետք է այդ խնդիրները մոռացած լինեինք, թուլանայինք և հաճույք ստանայինք ըստ էության սադոմազոխիստական այս իրավիճակից, եթե արտահայտվելու լինենք վերջին ամիսների թեժ քննարկումների ոգով:

Եվ այս ամենը տեղի է ունենում մի երկրում, որն ունի բարոյահոգեբանական լրջագույն ճգնաժամի խնդիր, որն ունի մեծ թափ հավաքած, երկրորդ «շնչառությունը» ստացած արտագաղթի խնդիր, ժողովրդագրական տխուր պատկեր, որտեղ կամ բանակից կամ կամուրջներից անընդհատ ստացվում են ողբերգական տեղեկություններ, որտեղ ծայրահեղ աղքատությունը չափազանց մտահոգիչ չափերի է հասել, որը կանգնած է ինքնիշխանության կորստի լրջագույն վտանգի առաջ:

Այս պայմաններում, թվում է, որ առաջին հերթին այդ երկրի իշխանությունը պետք է որ ձեռքը խփեր սեղանին և վերջ տար ավելորդ մտքերի և էներգիայի վատնմանը և այդ ամենն ուղղեր մեկ նպատակի՝ մշակել երկրում առկա այդ լրջագույն մարտահրավերների հանգուցալուծման արագ և օպտիմալ տարբերակներ, որպեսզի ներքին խնդիրները չկրկնապատկվեն արտաքին մարտահրավերների ծանրությամբ: Որևէ նորմալ երկրում առաջին հերթին հենց իշխանությունը պետք է շահագրգռված լինի այդ ամենով, որովհետև խնդիրների տապալման դեպքում պատասխանատվության ծանրությունը հենց իշխանության ուսերին է ընկնելու և իշխանությունն է ստիպված լինելու հատուցել անգործության կամ սխալի համար:

Բայց Հայաստանը հեռու է այդ առումով նորմալ երկիր համարվելուց: Հայաստանում չկա պատասխանատվության ինստիտուտ, և անպատասխանատվության այդ մթնոլորտը լիուլի հնարավորություն է տալիս ամենաթեթև հնարավորության դեպքում անգամ հասարակությանը ենթարկել քարոզչական մանիպուլյացիաների: Եվ սա ևս մի լրջագույն խնդիր, մարտահրավեր է Հայաստանի համար, քանի որ ասենք` ցանկացած քիչ թե շատ ազդեցիկ մեկը կարող է Հայաստանում քարոզչական մանիպուլյացիայի դիմել և հանրությանն ուղղորդել այնտեղ, ուր ինքն է ուզում: Այլ կերպ ասած` մենք ունենք հասարակություն, որն այսօր չի կարողանում զատորեշել, թե ինչն է իր համար կարևոր և ինչը երկրորդական: Այս ամբողջ թամաշան վկայում է, որ Հայաստանի հասարակությունը կորցրել է իր ամենաէական՝ կարևորն անկարևորից զատելու նյարդը, իսկ դա ամենավտանգավորներից է, որ կարող է տեղի ունենալ ցանկացած պետության և հասարակության հետ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում