Օգոստոսի 19-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար-դեսպան Սերգեյ Կապինոսին:
Հանդիպման ընթացքում ոստիկանության պետը ներկայացրել է համակարգում ընթացող բարեփոխումների արդյունքներն ու առաջիկա ծրագրերը, բարեփոխումների իրականացմանն ուղղված միջոցառումները, կազմակերպչական խնդիրները:
Սերգեյ Կապինոսը հետաքրքրվել է, մասնավորապես, համայնքային ոստիկանության մոդելի ներդրման ընթացքով ու արձանագրված արդյունքներով, կրթական ծրագրերի եւ ոստիկանական կադրերի պատրաստմանն ուղղված այլ ձեռնարկների իրականացման աշխատանքներով:
Ջերմ ու կառուցողական մթնոլորտում անցած հանդիպման ավարտին կողմերը հավաստեցին համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու եւ խորացնելու իրենց պատրաստակամությունը:







































