
Լոնդոնի ICE սակարանում Brent մակնիշի նավթի՝ 2022 թվականի ապրիլի մատակարարման ապառնագրի արժեքն աճում Է 1,4 տոկոսով՝ մինչեւ մեկ բարելի դիմաց 92,4 դոլար, վկայում են առեւտրական հրապարակի տվյալները Երեւանի ժամանակով 13:02-ի դրությամբ:
Երեւանի ժամանակով 12:48-ի դրությամբ Brent-ի արժեքն աճել Է 1,09 տոկոսով՝վաճառվելով մեկ բարելի դիմաց 92,1 դոլարի մակարդակում: Վերջին անգամ Brent-ի արժեքը մեկ բաելի դիմաց 92 դոլարը գերազնացել Է 2014 թվականի հոկտեմբերին: WTI մակնիշի նավթի՝ 2022 թվականի մարտի մատակարարման ապառնագրի արժեքը բարձրացել Է 1,51 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 91,63 դոլար, վկայում են Երեւանի ժամանակով 13:02-ի սակարկությունների արդյունքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: