Monday, 13 05 2024
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
15:50
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ

Հույս ունենք, որ Հայաստանը կգնահատի իրեն մեկնված խաղաղության ձեռքը․ Թուրքիայի ՊՆ նախարար

Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարի ու Զաքիր Հասանովի հանդիպումից հետո տեղի է ունեցել համատեղ կարճ ասուլիս: Դրա ընթացքում Աքարն անդրադարձել է հանդիպման ընթացքում քննարկված հարցերին: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

Նա նշել է, որ շարունակում են աշխատել 2 երկրների նախագահների գծած շրջանակներում, որն է «Շուշիի հռչակագիրը»: Աքարը հռչակագիրը բնորոշել է որպես ռազմավարական ուղեցույց:

Աքարը մասնավորապես ասել է. «Այս փաստաթղթի ուղղությամբ աշխատանքներ ենք արել: Մի կողմից շարունակվում են ռազմական կրթության և համագործակցության հարցերում մեր աշխատանքները: Սրանց զուգահեռ փոխադարձ քննարկումներով որոշում ենք, թե պաշտպանական արդյունաբերության, մեր ԶՈՒ-երի սպառազինման հարցերում ինչեր կարող ենք անել: Այս հարցերում էլ կարևոր քայլեր ենք արել և շարունակում ենք անել»:

Թուրք նախարարի խոսքով կողմերը պաշտպանության համատեքստում քննարկել են նաև 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի տիրապետության տակ անցած Արցախ տարածքներում կատարվող շինարարական աշխատանքները:

Անդրադառնալով հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա գործընթացներին՝ Աքարն ասել է. «Կարևոր հարցերից մեկն էլ այն է, որ մեր նախագահի և պարոն Ալիևի քննարկումներից հետո Հայաստանին խաղաղության ձեռք է մեկնվել։ Հույս ունենք, սպասում և ցանկանում ենք, որ գնահատվի այս խաղաղության ձեռքը։ Այս կերպ մենք ջանում ենք, որ ոչ միայն Ադրբեջան֊Հայաստան կամ Հայաստան֊Թուրքիա հարաբերություններում, այլև ամբողջ Կովկասում տիրի խաղաղություն, անդորր, նաև սրանցից բխող բարեկեցություն»:

Աքարը պնդել է նաև, որ թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը սպառնալիք չէ որևէ 3-րդ երկրի համար և միտված է միայն իրենց պետությունների ու ժողովրդի պաշտպանությանը:

«Բոլորի համար տեսանելի են «Մեկ ազգ, երկու պետություն» հանդիսացող Թուրքիայի ու Ադրբեջանի՝ Կովկասում խաղաղություն և անդորր հաստատելուն միտված ջանքերը»,- հավելել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում