Լիբիացի ապստամբները հայտարարել են Սուրման քաղաքի գրավման մասին, որը գտնվում է Տրիպոլիից 70կմ հեռավորության վրա:
Մինչ այդ տեղեկություններ էին ստացվում այն մասին, որ ապստամբները գրավել են նաև Զլիտեն քաղաքը, որը գտնվում է մայրաքաղաքից 150 կմ դեպի արևելք: Այստեղ մարտերը Քադդաֆիի զորքերի հետ դեռ շարունակվում են:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ հետախուզությունը տեղեկություն էր տարածել այն մասին, որ Քադդաֆին, հնարավոր է, պատրաստվում է հեռանալ Թունիս:










































