Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր ամերիկացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ Միացյալ Նահանգները բացասաբար է արձագանքել Եվրոպայում «անվտանգության անբաժանելիության» վերաբերյալ իր պարտավորությունները կատարելու Ռուսաստանի պահանջին: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Լավրովը նաև հավելել է, որ այդուհանդերձ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը համաձայնել է, որ «անվտանգության անբաժանելիության» հարցի շուրջ Ռուսաստանի հետ խոսելու բան կա:
Արտգործնախարարի խոսքով՝ Միացյալ Նահանգները անվտանգության երաշխիքների առնչությամբ գերադասում է կենտրոնանալ կարևոր, բայց, այդուհանդերձ, երկրորդական հարցերի վրա:
«Ռուսաստանը պնդելու է անկեղծ խոսակցության և անկեղծ բացատրությունների վրա, թե ինչու Արևմուտքը չի ուզում կատարել իր պարտականությունները», – հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: