Wednesday, 10 08 2022
«Վստահ չեմ, որ իմ ոդու դիակն են ինձ տվել, պահանջում եմ արտաշիրիմում անեն»․ բողոքի ակցիա՝ ՊՆ դիմաց
Վրաստանի ՊՆ-ն հերքում է, որ ՌԴ -ին է փոխանցել պահեստազորի սպաների անձնական տվյալները
ՌԴ-ում կորոնավիրուսով վարակման 23 771 դեպք են հայտնաբերել մեկ օրում.դա առավելագույնն Է մարտի 26-ից ի վեր
14:00
ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի՝ ՌԴ-ից ածխի մատակարարման Էմբարգոն ուժի մեջ կմտնի օգոստոսի 10-ին
13:45
Գոռ Խաչատրյանը՝ հրաձգության աշխարհի չեմպիոն
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Օգոստոս 10, 2022
13:15
Ղրիմի Նովոֆյոդորովկայի մերձակայքում պայթյունից տուժածների թիվը հասել Է 13-ի
Սա ինքնաոչնչացման տանող ճանապարհ է․ օրհասական է՝ ժամանակ ձգել
Oդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի
«Պավլիկ Քյարամյանը պետք է պարզաբանում տա՝ ինչ հանգամանքներում են զոհվել մեր տղաները»
12:45
Ի՞նչ է հայտնի Դոնալդ Թրամփի տան խուզարկության վերաբերյալ
Ուղիղ․ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում
Ղարաբաղի վերջին իրադարձությունների հետ կապված՝ Էրդողանն իր աջակցությունն է հայտնում Ալիևին
Տղա ես, հել արի․ զոհված զինծառայողների ծնողները պահանջում են հանդիպում հրամանատար Պավլիկ Քյարամյանի հետ
ԱՀ նախագահականը` Սևանում Արայիկ Հարությունյանի համար առանձնատուն կառուցելու մասին
Մտահոգ եմ, որ տեռորիզմի անվան տակ սիրիական գործողությունները կրկնվեն Արցախում
12:33
Ոստիկանությունը կրակ Է բացել Շառլ դը Գոլ օդանավակայանի տարածքում. BFM
Լուրերի օրվա թողարկում 12:30
12:28
Սաուդցի դիվանագետը հանկարծամահ է եղել ելույթի ժամանակ
12:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
12:15
Չինական ռազմանավերը մնում են Թայվանի նեղուցում. Reuters
Աղավնոյից՝ Կոսովո․ Ծեծկռտուք և քաղաքական «բարդակ» «Հանրապետականում»
Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր՝ զորացրում կատարելու մասին
Մեծ փողեր, փոքր պատասխանատվություն
Իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է
11:30
Ճապոնիայում հաստատեցին կառավարության նոր կազմը
11:15
Դատախազությունը խուզարկել Է Պերուի նախագահի նստավայրը. Erepepe
Տարադրամի փոխարժեք – Օգոստոս 10, 2022
Շվեյցարական բանկը չի վերադարձնում Իվանիշվիլիի փողերը
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները – Օգոստոսի 10-13

Ռազմագերիներն առևտրի առարկա չեն. Սոնա Ղազարյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը հունվարի 24-28-ն առցանց ձևաչափով մասնակցել է ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին և ելույթ է ունեցել:

Պատգամավորը մասնավորապես նշել է.

«Դուստրս ծնվել է անցյալ տարի՝ համաշխարհային համաճարակի և Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ժամանակ: Եթե անկեղծ լինեմ, ես երբեք չէի հավատա, որ այս իրավիճակում կարող էի հայտնվել: Աղջիկս արդեն մեկ տարեկան է: Արդեն մեկ տարի է, ինչ ստորագրվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարությունը, բայց մեր հայ եղբայրները որպես ռազմագերիներ անօրինական ձևով դեռևս պահվում են Ադրբեջանում:

Մեկ տարի է, բայց իրավիճակը հեռու է նորմալ լինելուց: Եվս մեկ անգամ պետք է մեջբերեմ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընդունված բանաձևը: Հարգելի՛ գործընկերներ, մեր ընդունած բանաձևի անվանումն է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության մարդասիրական հետևանքները», որում զեկուցողը հստակ նշում է գերության մեջ գտնվող 31 անձանց գործերի մասին:

Զեկուցողին ցուցադրվել են տեսանյութեր, լուսանկարներ և տեղեկություններ նրանց ձերբակալման վայրի և հանգամանքների ու նրանց ինքնության վերաբերյալ: Բռնի անհետացման 31 դեպք: Եղբայրներիս ապօրինի պահելու 31 դեպք: Այս տեղեկությունը հասանելի է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանին:

Ես իսկապես հավատում եմ, որ Եվրոպայի խորհուրդը՝ որպես ինստիտուցիոնալ կառույց, անում է հնարավորը մարդու իրավունքների համար և շարունակաբար կաշխատի իմ եղբայրներին Հայաստան վերադարձնելու համար:

Ռազմագերիներն առևտրի առարկա չեն, ինչպես ոմանք խորհուրդ կտան պարոն Ալիևին: Եղբայրներս մարդիկ են, որոնց իրավունքները տևական ժամանակ է՝ ոտնահարվում են»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում