Փետրվարի 1-ին, ըստ լուսնային օրացույցի, նշվում է չինական Նոր տարին, իսկ փետրվարի 4-ին Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի մեկնարկի արարողությունն է:
« Երբ Ամանորյա ավանդական տոնը հանդիպում է Պեկինի ժամանակակից ձմեռային Օլիմպիական խաղերին, պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի կայծ կարող է բռնկվել: Միասին սպասե՛նք դրան»,- ՖԲ-ում գրել է Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգին։
Նա նաեւ տեսանյութ է հրապարակել։