Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ոստիկանության Մուշի բաժնի աշխատակիցներն իրենց հարգանքի տուրքն են մատուցել Էմիլ Թամոյանի հիշատակին

Գյումրու ոստիկանության Մուշի բաժնի աշխատակիցներն հունվարի 30-ին իրենց հարգանքի տուրքն են մատուցել զինակից ընկերոջ՝ ոստիկանության մայոր, ազգությամբ եզդի Էմիլ Թամոյանի հիշատակին:

Էմիլ Թամոյանը ծանրամարտիկ էր ու մարզական հոգեբան, աշխատում էր ոստիկանության Մուշի բաժնում որպես ավագ օպրելիազոր, պատերազմի լուրը լսելուն պես անմիջապես կամավորագրվել և մեկնել էր Արցախ։

«Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ Էմիլի մայրը՝ Շողիկ Թամոյանը նշեց, իր որդին հայրիկի նման հայրենասեր էր: Հայրը՝ փոխգնդապետ Արտուշ Թամոյանը ևս ոստիկանության ուժերում էր ծառայել, եղել է ազատամարտիկ, բանաստեղծ: Վիրավորվել է հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տանը:

«Միշտ զանգում հույս էր տալիս, ասում էր՝ ամեն ինչ լավ կլինի, երեխաներին, ծնողներիս լավ կնայես, անպայման կվերադառնամ»,- նշեց Էմիլ Թամոյանի կինը՝ Գայանե Թամոյանը՝ պատմելով, որ ռմբակոծության հետևանքով Էմիլը կորցրել էր աջ ձեռքը։ Ստեփանակերտում վիրահատելուց հետո նրան տեղափոխել էին Գորիս, այնուհետև՝ Երևան:

Էմիլն արդեն կազդուրվում էր, անգամ աշխատանքի էր գնում. ոստիկանությունը հնարավորություն էր տվել մնալ և աշխատել համակարգում։ Պատրաստվում էր պրոթեզավորման, սակայն 2021 թվականի հունվարի 30-ին Երևան-Թալին ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի պատճառով զոհվում է ոչ միայն Էմիլը, այլ նաև հայրը՝ Արտուշ Թամոյանը։

«Թեև ամուսինս ավտովթարի զոհ է դարձել, բայց մահվան պատճառը պատերազմն էր, պատերազմը որ չլիներ, Էմիլը չէր զոհվի»,- ասում է կինը:

«Վիրավորումից հետո ասում էր, մա՛, ես լավանամ, էլի հետ եմ գնալու: Ասում էր՝ մեր հայրենիքն է, պետք է պաշտպանենք: Եթե այստեղ ենք ապրում, ուրեմն իմ հայրենիքն է ու պաշտպանելու եմ»,-պատմում է Շողիկ Թամոյանը:

Էմիլն ու Գայանեն 3 զավակ ունեն: Ավագը՝ Արտուշը, որոշել է հայրիկի հետքերով գնալ ու ոստիկան դառնալ: «Մեծ որդիս 10 տարեկան է, ուզում է հայրիկի գործը շարունակել, ասում էր՝ պա, գիտես, ոստիկան պետք է դառնամ, իրար հետ ոստիկանի շոր հագնենք ու դուրս գանք տնից»,-ասում է Գայանեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում