Tuesday, 14 05 2024
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

Պատասխանատվությունն ու անպատասխանատվությունը՝ կողք-կողքի

Հայաստանի քաղաքականությունը գրեթե երեք տասնամյակ կառուցված է եղել առավելապես բողոքի տրամաբանության վրա, իսկ բողոքողի քաղաքական բովանդայության պատասխանատվության հարցը մշտապես քողարկվել է այդպիսի զանազան ձևակերպումների տակ, ինչպիսին վերկուսակցականությունը, համազգայնությունը և այլն: Այդ ձևակերպումները հնչում են շատ գեղեցիկ, ազդեցիկ, խրոխտ, անգամ հուզիչ, բայց դրանք բացարձակապես չեն տալիս կարևոր հարցերի վերաբերյալ բովանդակային պատասխաններ: Մինչդեռ, եթե որևէ գործընթացի նպատակ Հայաստանի շահն է, առաջնայինը պետք է լինի այդ գործընթացը քաղաքական բովանդակությամբ օժտելը, որը հանրությանը թույլ կտա կողմնորոշվել ըստ էության, այլ ոչ ըստ էմոցիաների: Այլ հարց է, եթե նպատակը Հայաստանի շահը չէ, այն միջոց է վերկուսակցական կարգախոսների ներքո կուսակցական և խմբային շահերն առաջ մղելու և իշխանության հարց լուծելու համար: Այդ դեպքում իհարկե ռացիոնալ հաշվարկը հուշում է չանցնել բողոքից այն կողմ, որովհետև դրանից այն կողմ ոչ թե իշխանությունն է, այլ նախ և առաջ Հայաստանի համար պատասխանատվությունը:

Այս իմաստով, Հայաստանի քաղաքական դաշտի արմատական վերափոխման անհրաժեշտությունը թերևս վայելում է հանրային համընդհանուր հավանություն, անկախ քաղաքական հայացքներից և համակրանքներից, թերևս որոշակի արմատական քաղաքական տրամադրվածությամբ մարգինալ խմբերի բացառությամբ: Այն, որ այդպիսիք մարգինալ հանրային-քաղաքական խմբեր են, վկայեց հունիսի 20-ի արտահերթ ընտրության արդյունքը: Նախ, այդ ընտրությանը չմասնակցեց ընտրողների 50 տոկոսից ավելին: Եվ, եթե անգամ դիտարկենք, որ այդ ցուցանիշի մի որոշակի մաս Հայաստանից դուրս է վաղուց, այդուհանդերձ ակնհայտ է, որ հանրության մոտավորապես կեսը գերադասել է չմասնակցել ընտրական գործընթացին, այնտեղ չտեսնելով իր պատկերացումներին համարժեք ընտրության հնարավորություն:

Մասնակիցների 53 տոկոսը քվեարկելով ներկայիս իշխանության օգտին, զգալի մասով մերժել է թերևս թե հին իշխանությանը, թե հին ընդդիմությանը: Այս հանրագումարը իհարկե ոչ բացարձակ մաթեմատիկական ճշգրտությամբ, սակայն թույլ է տալիս որոշակի հարաբերականությամբ հանդերձ եզրակացնել, որ կա ներկայիս քաղաքական իրողություններից դժգոհ հանրային գերակշռող մեծամասնություն, հետևաբար քաղաքական վերափոխումների՝ հիմննարար, արմատական վերափոխումների մեծ պահանջարկ: Ամբողջ հարցն այն է, որ չկան դրան համարժեք առաջարկներ: Եթե անգամ կարող է դիտվել որակական, բովանդակային առումով համարժեք առաջարկների առկայություն, այդուհանդերձ դրանց կենսունակության մասշտաբը ակնհայտորեն տպավորիչ չէ և հանրությունը արձագանքում է բավականին իներտ: Դա լավագույն դեպքում, եթե դիտարկենք, որ պահանջարկին համարժեք առաջարկ այդուհանդերձ կա: Սակայն, այդ դիտարկումը թերևս լավատեսական սցենարն է: Իրականությունը այդքան էլ լավատեսական չէ և կա քաղաքական արմատական վերափոխումների հանրային մեծ պահանջարկի բավարարման համար անհրաժեշտ առաջարկի ուղղությամբ ահռելի աշխատանքի կարիք: Ընդ որում, ինչպես մեկ իշխող քաղաքական ուժն անկարող է ամբողջապես սպասարկել Հայաստանի առաջ եղած ներքին ու արտաքին, տնտեսական, քաղաքական, անվտանգային մարտահրավերները, այդպես էլ առանձին վերցրած մեկ քաղաքական ուժը թերևս անկարող է լինելու բավարարել քաղաքական վերափոխումների հանրային պահանջարկը:

Բանն այն է, որ վերափոխումների պահանջարկը կա, սակայն պատկերացումները արդեն՝ բովանդակային, հայեցակարգային, արժեքային, գաղափարական մակարդակում, սկսում են զգալիորեն տարբերվել, պահանջարկը բովանդակային մակարդակում դառնում է բազմազան: Անկասկած է, որ այստեղ պետք է տեղի ունենա «խոշորացում», սակայն միևնույն է, խոշորացումը դեռ չի նշանակում միատարություն կամ միաբևեռություն: Ըստ այդմ, քաղաքական դաշտի արմատական վերափոխման խնդիրը պետք է լինի հասարակական-քաղաքական մի քանի միավորի անելիք, ըստ այդմ խնդիրը պետք է դրվի հավաքական սեղանի և դիտարկվի լուծումների, անելիքի հավաքական մեխանիզմ: Այդ իմաստով վերստին արձանագրում եմ Հայաստանում քաղաքական դաշտի որակական, հիմնարար վերափոխման և նորացման, հայկական քաղաքականության մշակութային, բովանդակային, գաղափարական և ընդհուպ մասնագիտական նորարարացման հավաքական միավորի ձևավորման անհրաժեշտություն, պայմանական «կլոր սեղան», որ կձևավորվի քաղաքական վերափոխումների այդ խորքային բնույթն անհրաժեշտ համարող և դրա շուրջ քննարկումների ու աշխատանքի պատրաստ ուժերի խորհրդակցության միջոցով: Ընդ որում, դա կլինի թերևս վերափոխումների ուղղությամբ տվյալ ուժերի գործունակության առարկայական վկայություն՝ նրանք ի վիճակի՞ են մի կողմ դնել միմյանց միջև եղած մեծ ու փոքր տարաձայնություններն ու նստել և խոսել միմյանց հետ լայն, առաջնային նշանակության առարկայական հարցերի շուրջ, թե ոչ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում