Friday, 26 04 2024
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար

Սահմանադրության մեջ շատ բան կա փոխելու, բայց վարչապետի դիրքորոշումը ցույց է տալիս` «բազում աղմուկ վասն ոչնչի»  

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը

-Պարո՛ն Սասունյան, ինչպե՞ս եք գնահատում Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Հայաստանում ծավալվող քննարկումները։ Նախկինում Սփյուռքը երկպալատ խորհրդարան ունենալու անհրաժեշտություն էր տեսնում։ Հիմա, երբ օրակարգում են այս քննարկումները, ի՞նչ ակնկալիքներ ունի Սփյուռքը։

-Նախ ասեմ, որ ես մի քանի տարի է՝ շատ մոտիկից հետևում եմ այս հարցին։ Երկար տարիներ, երբ վարչապետը ԱԺ պատգամավոր էր, անընդհատ հայտարարում էր, որ այս Սահմանադրությունը Սերժ Սարգսյանի «հագով» է կարված և այն պետք է փոխել։ Բայց երբ դարձավ վարչապետ, իրեն հարցին, ինքը ասաց, որ Սահմանադրությունը անընդհատ չենք կարող փոխել, թողնենք, թող մնա, տեսենք, թե ինչ կլինի և այլն։ Այսինքն՝ հակասեց ինքն իրեն։ Ես իրեն հանդիպեցի 2019-ին և առաջարկեցի Սփյուռքի հայկական խորհրդարան ձևավորել։ Ինքն առաջարկեց խորհրդարանը, որը պետք է ձևավորվի, գա և իր ժողովներն անի Հայաստանում՝ որպես ԱԺ վերին պալատ, մի բան, որ նոր գաղափար չէ։ Ես վարչապետին ասացի, որ Սահմանադրության մեջ վերին պալատ գոյություն չունի, ինքն ասաց՝ ոչինչ, կփոխենք Սահմանադրությունը։ 2020-ի մարտին ինքը նախաձեռնեց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, բայց այդ հանձնաժողովը երկու տարվա ընթացքում որևէ ժողով չգումարեց անհայտ պատճառներով, իսկ վերջերս էլ վարչապետը մի նոր Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ ձևավորեց։ Եվ երկու տարի հետո միակ արդյունքը, որ ունենք սա է՝ հանձնաժողովից խորհուրդ։ Իսկ իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ էլ հայտարարեց, որ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը Սահմանադրությունը փոխելու առաջարկ անի, ասաց՝ թողենք, թող հանդիպեն, տեսնենք ինչ կասեն, բայց ես չեմ ակնկալում որևէ փոփոխություն։ Եվ ևս մեկ անգամ հակասեց ինքն իրեն, և առհասարակ ինքն անընդհատ հակասում է ինքն իրեն ոչ միայն այս, այլ բոլոր հարցերում։ Եվ այսպիսի խորհրդից կամ հանձնաժողովից մենք ի՞նչ կարող ենք ակնկալել, երբ վարչապետն արդեն իսկ հայտարարում է, որ որևէ բան չի լինելու։

Անշուշտ, մենք շատ ակնկալիքներ ունենք Սահմանադրության փոփոխությունից, մի բան, որ տարիներ առաջ վարչապետն ինքն էլ կողմ էր, բայց հիմա հակառակն է հայտարարում, այսինքն՝ իրեն շատ հաճելի են իր բոլոր լիազորությունները, միայնակ որոշումներ կայացնել ամեն հարցում։

Մենք ուզում ենք, որ, օրինակ, Սահմանադրությունը սփյուռքահայերին հնարավորություն տա կարևոր պաշտոններ զբաղեցնել Հայաստանում, լինեն սփյուռքահայ նախարարներ, փոխնախարարներ, ինչպես նաև թեկնածուներ լինեն ԱԺ-ում։ Բացի այդ, վաղուց արդեն խոսվում է, որ ներկայիս կառավարությունը ներկա Սահմանադրությամբ չունի զսպումների, հակակշռումների մեխանիզմ, այսինքն՝ ԱԺ-կառավարություն-նախագահ, այս ամենը կենտրոնացել է մեկ մարդու ձեռքում՝ վարչապետի և գոյություն չունի մեկը մյուսին զսպելու կամ հակակշռելու համակարգ։ Սա շատ կարևոր հարց է, քանի որ բոլոր երկրները, որոնք իրենց հռչակում են դեմոկրատական երկրներ, նրանք ունեն զսպումների և հակակշռումների համակարգ։ Իսկ երբ ամբողջ իշխանությունը կենտրոնանում է մեկ մարդու ձեռքին, այլևս դեմոկրատական չենք կարող համարել, դա դիկտատուրա է։ Եվ ուրեմն շատ կարևոր է, որ փոխվի Սահմանադրությունը և լինի լիազորությունների հստակ բաժանում վարչապետի, նախագահի և ԱԺ-ի միջև, որ կարողանան իրար հակակշռել և իրար զսպել։

-Պարո՛ն Սասունյան, իսկ պետք է լինի արդյոք կառավարման համակարգի փոփոխություն, թե ոչ, օրինակ՝ անցում կիսանախագահականի։

-Դժբախտաբար, ես որևէ բան չեմ կարող որոշել, քանի որ ես ո՛չ քվե ունեմ, ո՛չ էլ պաշտոն։ Եվ այն մարդը, որը նստել է ամենակարևոր ղեկավարի աթոռին, ասում է, որ չկա Սահմանադրությունը փոխելու կարիք։ Եվ այս քննարկումները ժամանակի վատնում են, ինչպես Աբովյանն է ասում՝ պարապ վախտի խաղալիք։ Երբ նոր խորհուրդ է կազմվում Սահմանադրությունը փոխելու նպատակով և երկրի ղեկավարը հայտարարում է, որ ինքը չի ակնկալելու որևէ փոփոխություն, այդ խորհուրդն ինչպես պետք է նորմալ աշխատի՝ իմանալով, որ այդ մարդը իրենց հստակ հրահանգ է տվել, թե ինչ անեն, վարչապետի հրահանգներից զերծ մնա՞ն։

Իհարկե, շատ բան կա փոխելու Սահմանադրության մեջ, բայց վարչապետի այս դիրքորոշումը ցույց է տալիս, որ այս ամենը իզուր է, այսպիսի մի խոսք կա՝ «բազում աղմուկ վասն ոչնչի»։

Այնուամենայնիվ, եթե այդ փոփոխությունները տեղի ունենան, Սփյուռքի մասով պետք է հստակ արձանագրումներ լինե՞ն, որ գործադիրում և օրենսդիրում  ներկայացված լինի Սփյուռքը։

-Միանշանակ, Հայաստանը մեր բոլորի հայրենիքն է՝ անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում, համաձայն ենք, թե համաձայն չենք վարչապետի հետ։ Այս ամենը երկրորդական է, և կարևորը մեր հայրենիքն է, մեր հայրենիքի բարգավաճումն է, և հայրենիքի բարգավաճման համար մենք կարիք ունենք բանիմաց մասնագետ հայերի, որոնցից շատ են աշխարհի չորս  կողմերում և որոնք այսօր լինի Ռուսաստանում, թե Ֆրանսիայում, ԱՄՆ-ում զբաղեցնում են շատ կարևոր պաշտոններ, որոնցից որևէ մեկը չի կարող Հայաստան գալ և զբաղեցնել նախարարի կամ փոխնախարարի պաշտոններ և չի կարող օգտակար լինել հայրենիքին։ Ներքին պայքարները չպետք է պատճառ դառնան, որ մարդիկ գան իրենց ներդրումն ունենան հայրենիքի բարգավաճմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում