Ով կփոխարինի հրաժարական տված Արմեն Սարգսյանին: Մամուլում շրջանառվում են անուններ, թեև իշխող մեծամասնությունը դեռևս չի ներկայացրել իր թեկնածուին և գուցե թեկնածուի փնտրտուքի մեջ է: Ինչպես հայտնի է, նախագահի թեկնածուն պետք է լինի անկուսակցական, հանրայնորեն լայն ընդունելի լինի: Եթե նա համապատասխանի այս չափանիշներին, արդյոք չի դառնալու Հայաստանում ձևավորված ծայրահեղ բևեռացված քաղաքական մթնոլորտի նոր զոհը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Աղասի Մարգարյանի հետ: