Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

«Բանակից ՏՏ» ծրագիրը հիանալի հնարավորություն է նոր զորացրվածների համար. պատմում են ծրագրի մասնակիցները

«Բանակից ՏՏ» ծրագրի մասնակիցներն ընդգծում են՝ զինվորական ծառայությունն ավարտելուց հետո անորոշության մեջ են եղել իրենց ապագայի հարցում, չեն հասկացել ինչից ու որտեղից սկսեն, սակայն ծանոթացել են ծրագրի մասին հայտարարությանն ու որոշել են դիմել:

Հրանտ Գրիշյանը և Գրիգորի Գրիգորյանը միասին դիմել են «Բանակից SS» ծրագրին։ Նրանք պատմում են, որ իրարից անկախ են դիմել, բայց, միմյանց նույն տեղում տեսնելով, հաճելի անակնկալի են եկել։ Ծրագրի մասին երկուսն էլ համացանցից են տեղեկացել։ Ժամանակ չկորցնելով՝ դիմել են ծրագրին ու հաղթահարել են լսումների փուլը։ Նրանք ընդգծում են՝ սկզբի համար մասնագիտական գիտելիքներ պետք չեն, ուղղակի պետք է տարրական գիտելիքներ ունենալ։

«Ծրագիրը ստիպել է, որ խորանամ ոլորտի մեջ։ Բանակից հետո անորոշ վիճակ էր․ չգիտեի, թե որտեղից սկսել։ Համացանցով տեսա հայտարարությունը, շտապեցի դիմել ու ծրագիրը իսկապես նպաստեց, որ շուտ կողմնորոշվեմ՝ հետագայում ինչ եմ ուզում»,- պատմեց Գրիգոր Գրիգորյանը։

Վերջինս պատմեց, որ դասընթացների ավարտից հետո դիմել է հայաստանյան ՏՏ ընկերություններից մեկում աշխատանքի անցնելու համար։ Նշում է՝ դիմողները շատ էին, բայց հենց իրեն են ընտրել։ Գրիգորյանը վստահ է, որ «Բանակից ՏՏ» ծրագիրն է օգնել, որ հենց իրեն են աշխատանքի վերցրել։

Հրանտ Գրիշյանն էլ անկեղծացավ՝ բացի մասնագիտական հմտություններից, դասընթացների ընթացքում նոր ծանոթություններ, թիմում աշխատելու կարողություն է ձեռք բերել։ Նա ընդգծում է, որ դասընթացը, բանակից նոր եկածների համար հիանալի շանս է կարիերա ստեղծելու, աշխատելու ու պետության համար պիտանի մարդ դառնալու համար։ «Այս ծրագրի գործարկումը շատ լավ գաղափար է։ Պատերազմից հետո դժվար էր ինչ-որ նոր բանով զբաղվելը, ընդհանրապես ցանկություն չկար, բայց «Բանակից SS» ծրագիրը ստիպեց գնալ ապագայի հետևից։ Հիանալի հնարավորություն էր գումար չծախսելով փորձել ինչ-որ բան սովորել։ Ոլորտն էլ հեռանկարներ ունի»,- նշեց Գրիշյանը։

Նա առանձնացրեց՝ պատերազմից հետո ծրագիրը ստիպում է հասկանալ, որ իրենք անտեսված չեն, պետությունն իրենց մասին մտածում է։ Այնպես չէ, որ մասնակցելուց հետո կյանքը նույն ձևով է շարունակվում։ Դասընթացը օգնում է ավելի շուտ վերադառնալ սովորական կյանքին։

Գրիգոր Գրիգորյանն ու Հրանտ Գրիշյանն ընկերներ են, երկուսն էլ դիմել են ծրագրին, պատահական հանդիպել, իսկ հիմա էլ ծրագրի տված գիտելիքների շնորհիվ նույն ընկերությունում են աշխատում։

ԱՏՁՄ կրթական ծրագրերի տնօրեն Շամամ Գևորգյանը նշեց, որ ծրագիրը իրականացվել է դեռ 2016 թվականից՝ ապրիլյան պատերազմից հետո: Շահառուներն ապրիլյան պատերազմին մասնակցած տղաներն էին: Նա ընդգծեց, որ արդյունքները գոհացուցիչ էին: 2016 թվականին, ընդհանուր առմամբ, 168 հոգի վերապատրաստվել է:

«44 օրյա պատերազմից հետո ծրագրի դիմորդների թիվը կրճատվեց։ Պարտությունից հետո անհատի ձևավորման ուղղությամբ պետք է ավելի շատ աշխատանքներ տարվեն։ Ինքներս մեզ քիչ ենք սկսում հավատալ, քիչ ենք սկսում հավատալ, որ նոր բան սովորելը որևէ արդյունք կունենա։ Սակայն հետո այն գիտելիքները, որոնք ստանում են ծրագրի դիմորդները, ապագայի հանդեպ հավատով է լցնում»,- առանձնացրեց Գևորգյանը։

Վերջինս նշեց, որ 2021 թվականին ծրագրի շրջանակում 138 գրանցված մասնակիցներից 85-ն անցել են մասնագիտական վերապատրաստումներ: Ծրագիրն իրականացվել է DISQO, Luseen Mobile, TeamViewer Armenia, Get Skills Academy, Brandon Agency, ArmSecFoundation կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում։

Օրերս DISQO ընկերության հետ համագործակցությամբ ԱՏՁՄ-ն կտա նոր դասընթացի մեկնարկը։ Հայտերի ընդունման ժամկետը կսկսվի հունվարի 24-ին։ ԱՏՁՄ կրթական ծրագրերի տնօրենը խորհուրդ է տալիս հնարավորությունը բաց չթողնելու համար հետևել իրենց «Ֆեյսբուք»-ի էջին։

Պատերազմի մասնակիցները, հաշմանդամություն ձեռք բերած անձինք, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև մարտական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքի անդամները հնարավորություն կստանան զարգացնել իրենց հմտությունները ՏՏ ոլորտում: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը վերսկսում է «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագիրը՝ նպատակ ունենալով լուծել շահառու խմբերի կրթության և զբաղվածության խնդիրը տեխնոլոգիական ոլորտում: ԱՏՁՄ-ն համատեղ աշխատում է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ՝ ապահովելով մարտական գործողությունների մասնակից անձանց համար նախարարության կողմից իրականացվող տեխնոլոգիական կրթության հեռավար դասընթացներին անվճար մասնակցությունը:

Շահառուները կարող են հմտություններ ձեռք բերել եռաչափ մոդելավորում, եռաչափ տպագրություն, վեբ տեխնոլոգիաներ, ծրագրավորման հիմունքներ, կիբերանվտանգություն ՏՏ ծրագրերի կառավարում, սոցիալական մեդիա մարքետինգ և այլ ուղղություններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում