Friday, 26 04 2024
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են

Փաշինյանի ու այլ պաշտոնյաների վերաբերյալ Բորիս Ավագյանի սկանդալային հայտարարությունները քննության առարկա կդառնան. Aravot.am

ՀՀ իրավասու մարմինների կողմից Բորիս Ավագյանի նկատմամբ հետախուզում չէր կարող հայտարարվել, քանի որ նա մինչեւ վերջերս գտնվել է վարույթ իրականացնող մարմնի տրամադրության ներքո: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանի հայտարարությանը, թե Ռուսաստանում իր ձերբակալությունն իրականացվել է Հայաստանի գլխավոր դատախազության դիմումի հիման վրա եւ պայմանավորված է վերջինիս ցանկությամբ` իրեն ամեն գնով վերադարձնելու Հայաստան:

Հիշեցնենք, որ Բորիս Ավագյանը սկանդալային հայտարարություններ էր արել ՝ պատմելով, որ աջակցել է մի խումբ անձանց, որպեսզի նրանք խուսափեն մաքսատուրք վճարելուց: Ըստ նրա՝ այդ խումբը կազմված է Հայաստանի մաքսային ծառայության պետ Շուշանիկ Ներսիսյանից, Դավիթ Անանյանից եւ նրանց «տանիք» Նիկոլ Փաշինյանից ու վերջինիս բարեկամներից, ովքեր 2018 թվականի հունիսին իրեն էին դիմել օգնության խնդրանքով` հավաստիացնելով, որ այդ գործարքներից ստացված գումարներն անհրաժեշտ են հայկական ռազմական հետախուզության ֆինանսավորման համար Գոռ Աբրահամյանի խոսքով, Բորիս Ավագյանը, որպես մեղադրյալ ներգրավված է Փողերի լվացման հետ կապված ՀՀ ԱԱԾ-ում քննվող քրեական գործով. «Դատախազությունից որեւէ միջնորդություն Ռուսաստանի դատախազությանը նրան այնտեղ արգելանքի վերցնելու հետ կապված չի ներկայացվել: Նրա կատարած հայտարարությունները իրականության հետ կապ չունեն: Ոչ պաշտոնապես տեղեկացված ենք, որ նա գտնվում է ՌԴ-ում , այդ կապակցությամբ առերեւույթ ապօրինի սահմանահատման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, սկսվել է նախաքննություն, քրեական գործի շրջանակներում տվյալներ են առկա, որ ՌԴ-ում եւս քրեական գործ է քննվում, որի շրջանակներում նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ու հայտարարվել հետախուզում: Ամենայն հավանականությամբ, նրա նկատմամբ արգելանքը կիրառվել է ՌԴ-ում քննվող այդ գործի շրջանակներում:

Ինչ վերաբերում է նրա այն հայտարարություններին, թե ինչ-որ հանցավոր սխեմաների, մեխանիզմների հետ է առնչություն ունեցել, Հայաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցությամբ, այդ հայտարարությունները վարույթ իրականացնող մարմին է ուղարկվել իրեն վերաբերող քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով»:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում