Կահիրեում մոտ 200 ցուցարար հավաքվել է Եգիպտոսում Իսրայելի ներկայացուցչության մոտ և պահանջում է Իսրայելի կողմից եգիպտացի երկու ոստիկանների սպանության համար Եգիպտոսից վտարել Իսրայելի ներկայացուցչին:
Ցուցարարները, հավաքվելով դիվանագիտական ներկայացուչության առջև, հակաիսրայելական կարգախոսեր էին բարձրաձայնում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` նշելով, որ ցուցարարներից մեկը հայտարարելն է, թե հունվարի 25-ին սկսված հեղափոխության հաղթական ավարտից հետո Եգիպտոսն այլևս չի կարող հանդուրժել Իսրայելի նման պահվածքը:
Հիշեցնենք, որ այսօր իսրայելա-պաղեստինյան սահմանին սպանվել էին եգիպտացի երկու ոստիկաններ: Որոշ աղբյուրներ ենթադրում էին, որ դա Իսրայելի կողմից Գազայի դեմ հակաահաբեկչական պայքարի շրջանակներում իրականացված գործողության արդյունք է, սակայն Իսրայելում հերքում են եգիպտացի ոստիկաններին սպանելու մասին իրենց վերագրվող մեղքը:









































