Հայկական կողմը Ադրբեջանին գրավոր առաջարկների փաթեթ է ներկայացրել սահմանագծման աշխատանքների սկսման վերաբերյալ: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ առաջարկները վերաբերում են զորքերի հայելային հետքաշմանը, սահմանապահ զորքերի տեղակայմանը սահմանի երկայնքով: Ընդդիմությունն այս տարբերակը խնդրահարույց ու անընդունելի է համարում: Իրականում ինչ է այն իր մեջ ներառում։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԼՂ ԱԳ նախկին նախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանի հետ: