ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳՆ ղեկավար Կանատ Սաուդաբաևը հեռախոսային զրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար էդվարդ Նալբանդյանի հետ. այս մասին շաբաթ օրը հաղորդել է Ղազախստանի ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրուցակիցները քննարկել են դեկտեմբերին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի նախապատրաստման ընթացքը: Երկու երկրների ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են այդ հանդիպումն արդյունավետ անցկացնելու կարևորությունը, կոնկրետ որոշումների ընդունումը, որոնք կանխորոշելու են կազմակերպության հետագա զարգացման հեռանկարները և իրական ներդրում են ունենալու ԵԱՀԿ պատասխանատվության տարածքում անվտանգության և համագործակցության ամրապնդման գործում:
Սակայն հաղորդագրությունում ոչինչ չի ասվում Աստանայում կայանալիք գագաթնաժողովին Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին: Ի դեպ, Հայաստանի ԱԳՆ-ն Սաուդաբաև-Նալբանդյան հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն չի տարածել։