Արցախից տեղահանված ու իրենց տները կորցրած այն քաղաքացիները, որոնք ժամանակավորապես բնակվում են Հայաստանում, ևս 2 ամիս (2022թ. հունվար և փետրվար ամիսների համար) դրամական օգնություն կստանան ՀՀ կառավարությունից։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկով կառավարությունն այսօր վերանայեց նախկինում ընդունված որոշման ժամկետը, որն ավարտվում էր 2022թ–ի հունվարի 1-ին։