Հունվարի 26-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստ։Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից:
Օրակարգում «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին» նախագծի քննարկումն էր։
Փոփոխությամբ առաջարկվում է Սահմանադրությամբ նախատեսված վարչատարածքային բաժանման վերանայման գործընթացի ժամկետները երկարաձգել՝ 5 տարին դարձնելով 10 տարի։
Հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել նախագծին և առաջին ընթերցմամբ այն ներկայացվելու է առաջիկա հերթական նիստի քննարկմանը։