Սարգսյանի հրաժարականից գրեթե ժամ անց հայկական մամուլում հայտնվեց լրագրողական միջազգային հետաքննության մի հատված, որտեղ խոսվում է այն մասին, որ Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնելիս Արմեն Սարգսյանն ունեցել է Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիություն, որ ստացել է այնտեղ ներդրումներ կատարելու դիմաց: Ինչպես հայտնի է, այլ երկրի քաղաքացիություն ունեցողը չէր կարող դառնալ Հայաստանի նախագահ: Իհարկե այն ժամանակ խոսվում էր, որ Արմեն Սարգսյանն ունի բրիտանական քաղաքացիություն: Արդյո՞ք այդ հանգամանքը դեր խաղացել է նախագահ Սարգսյանի հրաժարականի հարցում, թե՞ այն այսպես ասած «զուգահեռ» նշանակության է, իսկ բուն խնդիրն «աններդաշնակությունն է»: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է հասարակական գործիչ Գարիկ Միսկարյանի և ՔՈ կուսակցության ներկայացուցիչ Հայկ Սահակյանի հետ: