
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գործունեությունը։ Այս մասին նա ասաց ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը և ՌԴ խաղաղապահների գործունեությունը։
«Հույս ունեմ, որ խաղաղապահների գործունեության արդյունքում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը ընդհանրապես կզրոյացվեն»,- ասաց Փաշինյանը։