Tuesday, 14 05 2024
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Ուղիղ․ Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովը
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը

Այս որոշմամբ կառավարությունը դրական ազդակներ ուղարկեց Թուրքիային. Ինչու են դժգոհ տնտեսվարողները

2020 թվականին հոկտեմբերի 20-ին, երբ պարզվեց՝ Ադրբեջանի սանձազերծած ղարաբաղա-ադրբեջանական պատերազմում ներգրավված է նաև Թուրքիան, մարտական թեժ գործողությունների ժամանակ դեռևս Հայաստանի կառավարությունը քաղաքական որոշում ընդունեց՝ 2020-ի դեկտեմբերի 31-ից արգելելու թուրքական ծագում ունեցող պատրաստի ապրանքների ներմուծումը, որը չտարածվեց միայն հումքի ներկրման վրա։ Հետագայում թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը երկարաձգվեց ևս վեց ամսով, սակայն մեկ տարի անց՝ 2021-ի դեկտեմբերի 30-ին, Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարեց արգելքը չերկարաձգելու մասին՝հիմնավորելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում թուրքական ապրանքների նկատմամբ արգելքը, թեև ունեցել է դրական տնտեսական հետևանքներ, որոնցից են՝ տեղական արտադրանքի խթանումը մի շարք նոր հիմնված կամ ընդլայնված արտադրությունները թեթև արդյունաբերության, շինանյութերի և կահույքի արտադրության, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում, և սակայն էմբարգոյի բավականին մեծ բացասական հետևանքն է թողել գնաճի վրա, ինչը դրսևորվել է հատկապես լայն սպառման մի շարք ապրանքախմբերի վրա։ Ինչպես արգելքի որոշման դեպքում, այնպես էլ դրա վերացման, արտահայտվեցին բավականին հակասական, իրարամերժ կարծիքներ.եթե պատերազմից անմիջապես հետո սուր էր Թուրքիայի և թուրքականի հանդեպ մերժողականությունը, ապա ավելի ուշ շատ էին դժգոհությունները արգելքի երկարացման վերաբերյալ, իսկ հունվարից սկսած՝ մեծ է դժգոհությունը տեղական արտադրողների։ Որո՞նք են պատճառները։

«Այնքան սխալ մեխանիզմով, փնթի ու անհետևողական կերպով է կատարվել թուրքական ապրանքների ներկրման արգելքը սահմանելու, հանելու նախարարության որոշումների գործընթացը, վերահսկողությունը, որ դա կարելի է որակել որպես Հայաստանի պատմության բիզնես-պետություն հարաբերություններում սև էջերից մեկը»,- «Առաջին լրատվականին» իր կարծիքը փոխանցեց «Էքսպորտ Արմենիա» հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը։

Վերջինս իր դիրքորոշումը պարզաբանեց նրանով, որ նախարարությունը, առանց հիմնավորման, ներմուծողների խնդրանքով սկզբում թույլ տվեց, որ ինչ-որ ժամկետով պայմանագրեր կնքած անձինք ևս 2.5 ամիս շարունակեն ներկրել թուրքական ապրանք, որը բավարար էր մոտ վեց ամսվա ապրանք կուտակելու համար։ Դրանից հետո, Ստեփանյանի խոսքով, ներկրողներից շատերը, խորամանկաբար կեղծելով պայմանագրի ժամկետները, փաստացի վեց ամսվա ապրանք ներմուծեցին և պահեստավորեցին։ Խնդիրը չկարգավորվեց նաև 2021-ի ամառվանից հետո, երբ այդ կետն էլ հանվեց, արգելքն էլ երկարաձգվեց ևս վեց ամսով։ Խանութներում բացեիբաց շարունակվում էր վաճառվել թուրքական ապրանք, իսկ թուրքական խանութներում ապրանքը գերազանցապես թուրքական էր, միայն որոշ տնտեսական ապրանքների ներկրումը գրեթե անհնար դարձավ, քանի որ տնտեսական ապրանքները դժվար է կեղծել։ Ըստ «Էքսպորտ Արմենիա»-ի հիմնադրի՝ այս գործընթացում ամենազավեշտալի կեղծիքն այն էր, որ նույն թուրքական ապրանքները սկսեցին կեղծելով ներկրել Վրաստանից և Ռուսաստանից։

Հարցին՝ ի՞նչով եք պայմանավորում ներմուծող տնտեսվարողների դժգոհությունները, իրարամերժ կարծիքները որոշման վերաբերյալ, ի պատասխան մեր զրուցակիցն ասաց, որ դա բնական է և դարձյալ կապված է նրա հետ, որ պետությունը ո´չ նպաստեց տեղական արտադրողի զարգացմանը, ո´չ ներմուծողներին ուղղորդեց ու աջակցեց և ընդհանրապես չվերահսկեց իր որոշման ընթացքը։ «Ոլորտի մարդիկ, տասնամյակներ զբաղվելով առևտրով, Թուրքիայից ապրանքների ներկրմամբ, ինչպե՞ս էին ընդունակ գտնվելու միանգամից այլ բան անելու և միևնույն ժամանակ ինչպես էին հոգալու, ապահովելու իրենց ընտանիքների ապրուստն ու կյանք»,-ընդգծում է մեր բանախոսը։

Վերջինս համոզված է, որ պետությունը պետք է նախապես մտածեր ու տնտեսվարողնեի հետ համատեղ քայլեր ձեռնարկեր նշված խնդիրների հարցում, իր որոշման հետևանքով տուժող հայկական բիզնեսին օգներ ամեն կերպ, ուղիներ ցույց տար, օրինակ՝ապահովեր, որ տնտեսվարողները տեղական արտադրողներին պատվեր տային կամ աջակցեր գնային Ռուսաստանից, Չինաստանից բրենդային ապրանքներ, հատկապես հագուստ ներկրել, մանավանդ այ դեպքում, որ Հայաստանում շորի 50 տոկոսը թուրքական է եղել։

Նշենք, որ 2020 թվականին, երբ դեռևս չէր գործում արգելքը, Հայաստանը Թուրքիայից ներմուծել է 231 մլն դոլարի ապրանք։ Իսկ 2021 թվականի առաջին 10 ամիսներին՝ 57 մլն դոլարի։ Հայ-թուրքական առևտրում Հայաստանը հիմնականում ներմուծողի դերում է: Իսկ արտահանումը չնչին է:

Անդրադառնալով տեղական բիզնեսի զարգացմանը, խթանմանը ուղղված ծրագրերին՝ Ստեփանյանը դրանք ևս անբավարար գնահատեց։ «Տեղական արտադրողին ոչ մի նշանակալի օգնություն ցույց չտրվեց։ Ինչ-որ բիզնես պլան իհարկե մշակեցին, սակայն արտադրություն հիմնելը հեշտ չէ, ժամանակատար է, կարող է նույնիսկ մեկ տարի տևել։ Մինչդեռ մեկ տարի չանցած՝ արգելքի որոշումը փոխվեց, ու այդ ծրագրի ճակատագիրն էլ անորոշության մեջ հայտնվեց։ Չի կարելի, անպատասխանատու է դեկտեմբերին խոսել արգելքի մասին խոսել 3,5 տարվա տրամաբանությամբ, բայց մյուս դեկտեմբերին հանել»,-ասում է մեր զրուցակիցը։

Մեր դիտարկմանը, որ նախարարությունը այս որոշման պատճառը համարում է աննախադեպ գնաճը, մեր զրուցակիցը հակադարձեց, որ Կենտրոնական բանկի տվյալներով թուրքական ապրանքի արգելքը չնչին ազդեցություն է ունեցել գնաճի վրա։ Հետևաբար, ըստ նրա, շուտափույթ արգելքը հանելը սխալ էր, պետք էր գոնե տնտեսվարողներին պատրաստվելու համար ժամանակ տային, ոչ թե 13 օրում որոշումը ուժի մեջ մտցնեին։ Նա այս որոշման արագ կայացումը կապում է նաև նրա հետ, որ Կառավարությունը ցանկանում էր այսպիսով դրական ազդակներ ուղարկել Թուրքիային։ Այն դեպքում, երբ դեպի Թուրքիա հայկական ապրանքների արտահանումն աննշան է, պարզապես արգելք կա մեծ մասի վրա։ «Եթե անգամ բացվի էլ սահմանը,-ասում է Ստեփանյանը,- Թուրքիան այնպիսի խորամանկ տնտեսական քաղաքականություն է վարում, ինչպես որ Իրանն է անում, որ ոչ այնքան անհրաժեշտ ապրանքների համար արհեստական ու անհավանական պայմաններ է դնում,որ գործը երբեք պայմանագրի չի էլ հասցնի»։

Ստեփանյանը չի ընդունում նաև նախարարության փաստարկը, որ թուրքական ապրանքը բավականին մատչելի է և այդպիսով ընդհանուր գնաճի հետևանքով առաջացած ֆինանսական բեռն են քաղաքացիների համար փոքրացնում։

Նրա համոզմամբ՝ընդհանրապես արգելք դնելը սխալ մոտեցում է, պետք էր որդեգրել այնպիսի քաղաքականություն, որ խիստ պահանջերով խոչընդոտ կստեղծեինք թուրքական ապրանքների ներկրման դեմ, կբարդացնեինք ընթացակարգերը, փաստաթղթերի հաստատումը, սննդի անվտանգության տեսչության չափորոշիչների ստուգումը։ Հակառակ դեպքում հատկապես գյուղմթերքի իրացումը անմխիթար իրավիճակում է հայտնվելու, կորցնելու է մրցունակությունը՝ իր տեղը զիջելով թուրքականին։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում