Thursday, 12 09 2024
19:10
Վիետնամում թայֆունի զոհերի թիվը հասել է գրեթե 200-ի
Եթե ԵՄ գնալու նպատակ չդնենք կդանդաղի նաև ժողովրդավարական բարեփոխումներն ու տնտեսական դիվերսիֆիկացիան
Հայաստանը Բանգլադեշում և Նեպալում նոր դեսպան ունի
Ռուսաստանը ձգտում է անապատի վերածել Ուկրաինան` առաջին հերթին ոչնչացնելով նրա ենթակառուցվածքները
Խնձորեսկում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Ադրբեջանը մերժում է խաղաղության պայմանագիրը՝ ապահովելով ռեգիոնի վերահսկողությունը Ռուսաստանի կողմից
18:10
Միջազգային քրեական դատարանի նախկին նախագահ Չիլի Էբոե-Օսուջին անդամակցում է Զորյան ինստիտուտի ակադեմիական տնօրենների խորհրդին
Պատերազմից կորած զենքն ու 20 հազար դրամանոցները դաշույնի վրա
Մաքսանենգ ճանապարհով ադամանդանման քարերի ներմուծման փորձը կանխվել է
17:40
Ուկրաինան հայտնել է Սումիի մարզում ռուսական հարվածներից 14 վիրավորի մասին
9 տարի շարունակ հավաքագրել է հարկերը, սակայն չի մուտքագրել բյուջե
17:20
Հնդկաստանի ռազմածովային ուժերը պլանավորում են 300 մլն դոլար արժողությամբ հեռակառավարվող սուզանավեր կառուցել
Մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների համաժողովը
Հայաստանյան անշարժ գույքի շուկայի միտումները․ մասնագետների պարզաբանումերը
«Ռուսական բանակը Կուրսկից «քամում է» ուկրաինական զորքերը». Լավրով
«Խաղաղության խաչմերուկի» շահառուն են նաև Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը․ Պապոյան
Հայաստանի և Չինաստանի միջև ռազմական համագործակցությունն առաջընթաց է ապրել
Հայաստանը պատրաստ է կատարել այն, ինչը վարչապետը երեկ նշեց․ Պապոյանը՝ 9-րդ կետի մասին
16:40
«Մենք ամեն կերպ փորձել ենք օգնել հայերին». Լուկաշենկո
Լրատվական-վերլուծական թողարկում
«Ռումբի առկայության մասին ահազանգը չի համապատասխանում իրականությանը». ՆԳՆ
«Ընդմիջում չե՞նք անում»․ Հրայր Թովմասյանի գործով դատավորը քնել է նիստի ժամանակ
Պուտինը հանդիպում է ունեցել Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ
Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա՝ լույս թունելի վերջում
Մեքենան բախվել է արգելապատնեշին, վարորդը տեղում մահացել է
Մեզ համար տնտեսության դիվերսիֆիկացիան կենսական անհրաժեշտություն է. Պապոյան
Թյուրքալեզու երկրները 34 տառից բաղկացած միասնական այբուբեն են ընդունել
Ռուսաստանը սպառնում է «տիեզերական պատերազմով» Թուրքիան ինչու՞ է «վերակողմնորոշվում»
Ծառը տապալվել է կայանած ավտոմեքենաների վրա
ԵՄ-ի կողմից շատ ավելի բան է արվում, քան կարելի էր սպասել

Հունվարի 24-ին Վանաձոր համայնքի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել

Վանաձոր համայնքի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել՝ Վարչական դատարանում ավագանու շահերը ներկայացնելու համար լիազոր ներկայացուցիչ ընտրելու օրակարգով

Վանաձոր համայնքի ավագանին, հիմք ընդունելով «Տեղական ինքանկառավարման մասին ՀՀ օրենքի 65-րդ հոդվածը, համաձայն որի՝ ավագանու արտահերթ նիստ գումարում է նաև ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, ավագանու արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում, հանդես է եկել 2022 թվականի հունվարի 24-ին, ժամը 11.00-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում ավագանու արտահերթ նիստ գումարելու նախձեռնությամբ։

Նկատի ունենալով, որ՝

– ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող թիվ ՎԴ/13416/05/21 վարչական գործով Վանաձոր համայնքի ավագանին հանդիսանում է պատասխանող և նույն գործով ՀՀ վարչական դատարանի որոշման ու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի հիմքով կրում է հայցադիմումի պատասխան ներկայացնելու պարտականություն, ինչը մինչև օրս կատարված չէ,

– նշված վարչական գործով լիազորված անձ չունենալու պատճառով Վանաձոր համայնքի ավագանին չի կարողանում օգտվել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով, 63-րդ հոդվածով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքներից, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-ր հոդվածով նախատեսված կողմի իրավունքներից և պարտականություններից, Վանաձոր համայնքի ավագանին արտահերթ նիստ է հրավիրում հետևյալ օրակարգով․
1․ ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող թիվ ՎԴ/13416/05/21 վարչական գործով պատասխանող Վանաձոր համայնքի ավագանու շահերը ներկայացնելու համար Վանաձոր համայնքի ավագանու ներկայացուցչի լիազորում:

Նշենք, որ Վանաձոր համայնքի ավագանին թիվ ՎԴ/13416/05/21 վարչական գործով զրկված է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով, 63-րդ հոդվածով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքներից՝ նշված վարչական գործով Վանաձոր համայնքի ավագանու ներկայացուցիչ չունենալու պատճառով։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ14316/05/21 վարչական գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին 24.12.2021թվականի որոշմամբ արգելված չէ պատասխանողի ներկայացուցիչ լիազորելու հարցով ավագանու նիստի կազմակերպումը և անցկացումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում