Հունվարի 21-ին 5,4 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Մյանմայի եւ Հնդկաստանի սահմանին: Այդ մասին հայտնել Է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ Էպիկենտրոնը գտնվել Է Հնդկաստանի Աիջալ քաղաքից, որի բնակչությունը շուրջ 265 հազար Է, 140 կիլոմետր դեպի հարավ – արեւելք: Օջախն ընկած Է եղել 70 կիլոմետր խորության վրա: Հնարավոր ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ: