Friday, 26 04 2024
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև

Արցախում բեկում սպասվո՞ւմ է, թե ոչ. երկու ուշագրավ հայտարարություն

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը արել է երկու հատկանշական հայտարարություն: Նախ, նա ազդարարել է ԱԱԾ-ին նոր հանձնարարականի մասին՝ ուշադիր լինել և իրազեկվել հանրության շրջանում տարածվող խոսակցություններին, որոնցում շոշափվում են Արցախխի կառավարման տարբեր խնդիրներ:

Դատելով Հարությունյանի խոսքից, այդ հանձնարարականի նպատակն է հենց «առաջին շուրթերից» տեղեկանալ այս կամ այն ուղղությամբ խնդիրների մասին և աշխատելով այդ ուղղությամբ բարձրացնել կառավարման էֆեկտիվությունը: Նա հայտարարել է, որ պետք է առավելագույն արդյունավետությամբ ծախսվի 216 միլիարդ դրամ ծավալով արցախյան պետբյուջեի ամեն մի լուման:

Արցախի նախագահի մյուս հայտարարությունը վերաբերում է կադրային լուծումներին: Ըստ նրա, Արցախում առաջիկայում կլինեն կադրային փոփոխություններ, կհրավիրվեն մարդիկ, որոնք իշխանության մաս չեն, սակայն մասնագետ են, ունեն բարձր որակավորում: Երկու հայտարարություններն արժանի են ուշադրության, քանի որ շոշափում են իսկապես կարևոր թեմաներ: Պատերազմի հետևանքով ոչ միայն մարդկային ու տարածքային, այլև դրա հետևանքով տնտեսական ահռելի վնաս ստացած Արցախի համար ներկայումս իրապես գերկարևոր է յուրաքանչյուր լումայի արդյունավետ ծախսը: Սա ունի մի քանի նշանակություն: Նախ, բացի զուտ սոցիալ-տնտեսական էֆեկտից, խիստ կարևոր է, և թերևս ամենից կարևորն է իրականացվող կառավարման հանդեպ հանրային վստահության բարձրացումը, վերականգնումը կամ պարզապես ձևավորումը: Դա չափազանց կարևոր է հանրության հոգեբանական վերականգնման, ինչպես նաև ապագայի առնչությամբ հուսադրող տրամադրվածության ձևավորման տեսանկյունից: Դա իր հետքն է թողնելու թե ժողովրդագրական, թե նաև հանրային նախաձեռնողականության առումով, տալով գործնականում բազմապատկման կամ այսպես ասած մուլտիպլիկատիվ էֆեկտ: Բայց, այստեղ իհարկե չափազանց կարևոր է խոսքի և գործի համապատասխանությունը: Եթե Արցախի հանրությունը շոշափելի արագությամբ չտեսավ այդ ներդաշնակությունը՝ խոսքից գործ, ապա էլ ավելի մեծ կարող է լինել հիասթափությունը և հուսալքությունը: Հետևաբար, շատ կարևոր է, որպեսզի Արցախի նախագահի ներկայացրած մեթոդաբանությունը գործի իրականում և հանրությունը շատ արագ տեսնի դրա գործնական ազդեցությունն իր կյանքի վրա: Դրա միջոց կարող է լինել կառավարումն իսկապես որակյալ, քաղաքական մոտիվացիաներից հնարավորինս ազատ մասնագետներին վստահելը: Այդ առումով, Արայիկ Հարությունյանի նախաձեռնությունը կարևոր է և ողջունելի, սակայն դարձյալ՝ այդ նախաձեռնությունը պետք է դրսևորվի գործնականում, արագ ժամանակահատվածում շոշափելի էֆեկտ ապահովելով արցախյան կյանքում: Ընդ որում, էֆեկտ ոչ միայն զուտ կառավարման արդյունքի, աշխատանքի արդյունքի, այլ նաև վարքագծի իմաստով: Արցախում ռազմավարական խնդիր է ոչ միայն արդյունավետ աշխատող, այլ կյանքի, հանրային և անձնական վարքագծի առումով օրինակելի, արժեհամակարգային առումով ուղենշային վերնախավի ձևավորումը: Դա ռազմավարական կարևորություն ունեցող հարց է եղել միշտ, սակայն ինչպես գործնականում բոլոր ռազմավարական գործոններն ու անհրաժեշտությունները, այդ խնդիրն էլ ենթարկվել է ընդամենը անձնական կամ խմբային նյութապաշտությանը, որի հիմքով էլ ձևավորվել են միմյանց հաջորդող արցախյան վերնախավերը՝ հայաստանյան համանման վերնախավերի շարունակությունները:

Անկասկած է, որ ի վերջո այդ խնդրի լուծմանը իրապես ձեռնամուխ լինելու պարագայում, Արցախի նախագահը բախվելու է դիմադրության հենց այն համակարգում, որ առ այսօր շարունակում է գործել Արցախում՝ թե գործադիր, թե օրենսդիր մակարդակում: Միևնույն ժամանակ, սակայն, այսօր Արցախում մի իրավիճակ է, երբ Արայիկ Հարությունյանը այդ խնդիրը լուծել չկարողանալու դեպքում, վաղ, թե ուշ դառնալու է եղած համակարգի քաղաքական «զոհը»:

Ըստ ամենայնի Արցախի նախագահը նաև դա գիտակցելով է փորձում դնել կառավարման էֆեկտիվության բեկման խնդիրներ: Այդ իմաստով նաև ուշադրության է արժանի, որ Արցախի նախագահի հայտարարությունը հաջորդում է Երևանում որոշակի խիստ անգաժավորվածություն շրջանակից հնչող մտքերի, թե Արցախի նախկին նախագահները պետք է հեռացնեն Արայիկ Հարությունյանին: Այդ իմաստով, նրա նախաձեռնությունը կարող է դիտվել նաև քաղաքական ինքնապաշտպանության տրամաբանության շրջանակում: Իրավիճակը և շահերի դասավորությունն այնպիսին է, որ դա կարող է ծառայել հանրային շահին: Շատ բան կախված է լինելու այն հանգամանքից, թե այդ խնդիրներին ինչպես կվերաբերի արցախյան հանրությունը, կաջակցի՞ Հարությունյանին, թե՞ նրան կթողնի այն համակարգի դեմ միայնակ, որը անկասկած սպասում է Հարությունյանին «զոհաբերելու» պատեհության: Այդ հարցի պատասխանը կախված է թե Հարությունյանի իրապես հանրային շահի դաշտում գործելու հաստատակամությունից, թե մի շարք այլ գործոններից՝ թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ: Թեման թերևս արժանի է շարունակության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում