Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Դատախազը չի հաստատել նախկին նախարարի մեղադրականը, գործը վերադարձրել է Հակակոռուպցիոն կոմիտե

Կոռուպցիոն հանցագործությունների համար մեղադրվող ու արդեն երեք տարի հետախուզվող բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը ևս դատախազությունը վերադարձրել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ լրացուցիչ քննության։

Վերջին երկու օրվա ընթացքում սա արդեն երկրորդ հնչեղ գործն է, որ այս ճակատագրին է արժանանում։ Ավելի վաղ դատախազությունը նույն կերպ վարվել էր նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործի դեպքում։ Դատախազությունն ու հակակոռուպցիոն կոմիտեն նույնիսկ հաղորդագրությունների միջոցով հրապարակային էին դարձրել իրենց տարաձայնությունները։

«Ազատությանը» դատախազությունից փոխանցել են, որ վերահսկող դատախազը չի հաստատել Արամ Հարությունյանի մեղադրականը. սա իրավապահների գնահատմամբ՝ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր կաշառքի գործն է։ Խոսքը 14 միլիոն դոլար կաշառքի, փողերի լվացման և կոռուպցիոն այլ չարաշահումների մասին է։

Գործարար Սիլվա Համբարձումյանն էր հեղափոխությունից հետո հայտարարել, որ 2008-ին կաշառք է տվել բնապահպանության նախարարին, որ իրեն դյուրությամբ, առանց իրական աճուրդների հանքեր շահագործելու արտոնագրեր տրվեն։ Հետախուզման մեջ գտնվող 54-ամյա Հարությունյանը մեղադրանքը չի ընդունում, նրա փաստաբան Երեմ Սարգսյանն ավելի ուշ հանդես կգա մեկնաբանությամբ։

Նախքան գործը վերադարձնելու դատախազության որոշումը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Դավիթ Կոստանդյանն «Ազատության» հետ զրույցում պնդել էր՝ ձեռք բերված ապացուցները հիմնավոր են։

«Ավելի քան հիմնավոր են։ Այ սա կոռուպցիոն շղթա էր, որ Հայաստանում ստացված կաշառքը, կաշառք ստանալու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում, Արաբական Միացյալ Էմիրությունների բանկային հաշվեհամարին փոխանցված կաշառքը միջազգային տարբեր բանկերով կատարված փոխանցումների արդյունքում ի վերջո փոխանցվում է Հայաստանի Հանրապետություն, այստեղ կանխիկացվում և մի քանի տարվա ընթացքում գումարը տրվում է կաշառք ստացող պաշտոնատար անձին։ Դրա համար էլ սա հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացման օրինակ է, թե ինչպես է փողերի լվացումը կատարվել», – ասելէ Կոստանդյանը։

Այս քրեական գործով անցնում են ևս երեք հոգի, որոնց միջոցով էլ խոշոր չափերի կաշառքը փոխանցվել է Հարությունյանին։ Մեղադրյալներից երկուսը ևս հետախուզվում են։ Ըստ քննիչի, հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանը Հայաստանի պետական սահմանը օրինական ճանապարհով չի հատել։ Դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել և հայտնաբերելու դեպքում նախկին նախարարը կկալանավորվի։ Քննիչ Կոստանդյանը նշում է, որ եթե գործը գնա դատարան, ապա հետախուզման մեջ գտնվող Հարությունյանին կարող են դատապարտել հեռակա կարգով, մի հնարավորություն, որ տալիս է փոխված օրենքը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում