Friday, 29 03 2024
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»

Արցախը Հայաստանի ընդդիմադիր գրասենյակների պատճե՞ն, թե քաղաքական սուբյեկտ

Արցախի արտգործնախարարը ամփոփելով 2021 թվականի աշխատանքը և խոսելով 2022-ի անելիքի մասին նշել է, որ առանցքայինը Արցախի աշխարհաքաղաքական «սուբյեկտության պահպանումն» է: Այդ արտահայտությունը թերևս փոքր ինչ չափազանցություն է, որովհետև խոսքն ավելի շուտ կարող է լինել աշխարհաքաղաքական սուբյեկտության ձևավորման, քան պահպանման մասին: Մինչ այժմ, անցնող գործնականում քառորդ դարում, Արցախը ըստ էության վեր էր ածվել աշխարհաքաղաքական օբյեկտի, քաղաքական իմաստով դե ֆակտո դառնալով Հայաստանի քաղաքական իշխանության կցորդ:

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի նոր իշխանությունը փորձեց ձեռնամուխ լինել Արցախի սուբյեկտության ձևավորման, ինչը սակայն օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնների, ի վերջո կորոնավիրուսային համաճարակի՝ աշխարհաքաղաքականության վրա ունեցած ազդեցության հետևանքով, նաև 44-օրյա պատերազմի հետևանքով ըստ էության մնաց կիսատ: Իսկ պատերազմի հետևանքով այժմ բոլորովին այլ իրավիճակ և իրողություն է, որտեղ թերևս Արցախի սուբյեկտության հարցում կա «զրոյից սկսելու» խնդիր: Բայց, դրա համար իհարկե պետք է լինի քաղաքական, հասարակական-քաղաքական միջավայր, որը զգալիորեն ինքնաբավ է ոչ միայն Հայաստանի իշխանության, այլ ըստ էության նաև, և գուցե նույնիսկ ավելի շատ նաև Հայաստանի այսպես ասած ընդդիմության կամ նախկին իշխող համակարգի հանդեպ:

Սուբյեկտությունը գործնականում սկսում է քաղաքական մտքի և բովանդակության շուրջ աշխատանքից, քաղաքական մտքի ձևավորման միջավայրից: Չի կարող Արցախը լինել սուբյեկտ, եթե արցախյան քաղաքական կյանքի մասնակիցների տեքստերը գալիս են Հայաստանի, և կրկնեմ՝ էական չէ, իշխանությունից են գալիս, թե ընդդիմությունից: Արցախի սուբյեկտությունը պետք է սկսի ձևավորվել Արցախում հասարակական-քաղաքական մտքի, օրակարգի, քննարկումների միջավայրի ձևավորումով, որը համարժեք կլինի նոր իրողությունների, նոր խնդիրներին, զերծ կլինի պատրանքներից և պոռոտախոսությունից, ու իր բովանդակությամբ հետաքրքիր կլինի թե արցախցիներին, թե նաև Արցախի խնդրով զբաղվող աշխարհաքաղաքական սսուբյեկտներին: Դա է աշխարհաքաղաքականության սուբյեկտ դառնալու ճանապարհը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում