Wednesday, 22 07 2026
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՊՆ-ն ինտենսիվ աշխատում է քննչական մարմինների հետ զինծառայողների անհետացման դեպքերը բացահայտելու համար

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հետամուտ է լինելու, որպեսզի զինծառայողների անհետացման դեպքերի առնչությամբ մանրամասն քննություն անցկացվի, այժմ ինտենսիվ աշխատանքներ են ընթանում քննչական մարմինների հետ։ Կառավարության անդամների հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց Պաշտպանության նախարարը՝ պատասխանելով Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին։

Պատգամավորը հայտարարեց, որ 2021 թվականի մայիսի 18-ին պարտադիր ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանն անհետացել է մարտական դիրքերից:

«2021 թվականի մայիսի 24-ին Ռազմական ոստիկանության կողմից հարուցվել է քրեական գործ, հայտարարվել է միջպետական հետախուզում: Մինչև այս պահը Նորիկ Մկրտչյանը չի հայտնաբերվել, ընտանիքի հետ կապ չկա, ինչը փաստում է նրա մոր նամակներն՝ ուղղված Պաշտպանության նախարարությանը»,-ասաց պատգամավորը:

Աբրահամյանը ևս մեկ օրինակ բերեց. 2021 թվականի նոյեմբերի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի մարտական հենակետերից մեկում կորել է պայմանագրային զինծառայող. այս պահի դրությամբ նրա գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն չկա:

Աբրահամյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է հայտնի ՊՆ-ին զինծառայողների անհետացման հանգամանքների մասին, արդյոք ձեռնարկվել են հնարավոր բոլոր միջոցները գործի հանգամանքները բացահայտելու ու զինծառայողներին հայտնաբերելու համար: Աբրահամյանը Պապիկյանին խնդրեց պարզաբանել նաև, թե ինչու երկրորդ դեպքով պաշտոնական հաղորդագրություն չի եղել: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ հայտարարեց, որ ՊՆ-ն Աբրահամյանի գրավոր հարցմանն ի պատասխան արձագանքել է, որ բոլոր գործերը քննվում են Քննչական կոմիտեում ու ուղղորդել էին Քննչական կոմիտե:

«Ավելի մանրամասն դեպքերի առնչությամբ պատրաստ եմ քննարկել ձեզ հետ հանդիպման ժամանակ, այլ նորություններ կամ այստեղից բարձրաձայնելու նոր բան չեմ կարող ասել, մնացածը Քննչական կոմիտեի շրջանակում կարող եք ստանալ»,-ասաց ՊՆ-ն:

Ի պատասխան, Աբրահամյանը ասաց, որ ստացել է Քննչական կոմիտեի պատասխանը, որտեղ կա միայն հաստատում, որ զինծառայողը անհետացել է:

Պատգամավորը հետաքրքրվեց՝ քա՞նի ոչ մարտական կորուստ է Հայաստանն ունեցել 2021 թվականի ընթացքում, ՊՆ-ն ունի արդյոք ուսումնասիրություն ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով մահացած զինծառայողների դեպքերի, դրդապատճառների մասին ու եթե կա պատճառահետևանքային կապի մասին վերջնական վերլուծություն, ապա ի՞նչ ուղղություններով են աշխատում ՝կանխելու նման միջադեպերը:

Պաշտպանության նախարարը իր հերթին ասաց, որ հիմա պատրաստ չէ ներկայացնել ցուցանիշներ:

«Այո, կան մտահոգիչ բազմաթիվ հանգամանքներ ու դեպքեր, որոնք տեղի են ունեցել 2021 թվականի ընթացքում, ավելին` ասեմ, դուք խոսեցիք մի շրջանի մասին, որն իմ՝ նախարար լինելու ժամանակաշրջանին չի վերաբերվում, բայց իմ պատասխանատվության տիրույթում է: Ես հետամուտ եմ յուրաքանչյուր դեպքի առնչությամբ , որ մանրամասն քննություն իրականացվի , ինտենսիվ աշխատում ենք քննչական մարմինների հետ: Այսինքն՝ չկա հարց, որ պետք է ծածկել, չկա հարց, որի մասին չպետք է խոսել, բայց պետք է խոսել այն դեպքում, երբ կան պարզված հանգամանքներ»,-նշեց Պապիկյանը:

Նախարարի խոսքով՝ վերլուծություն նաև կա, բայց այն դեռ չի հաստատվել իր կողմից, քանի որ չի բավարարել իրեն:

«Պատճառահետևանքային խնդիրները բազմաթիվ են՝ սկսած հոգեբանական խնդիրներից , հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված, պայմանավորված բանակի առնչությամբ բաց հրապարակումներից, ի դեպ, որին շատ ջերմ նպաստում է մամուլը, մեր ընդդիմադիր գործիչները, այսինքն՝ այն խնդիրները, որոնք կարելի է համատեղ լուծել, դրանք դառնում են բոլորի սեփականությունը, այդ թվում, նաև հակառակորդի»,-ասաց Պապիկյանը։

Պաշպանության նախարարը կոչ արեց բանակի մասին տեղեկություններ կիսվելիս ցուցաբերել զգուշավորություն:

«Ձեր անզգույշ փոքրիկ քայլը կարող է ճակատագրական հետևանք ունենալ երկրի համար»,-հավելեց Պապիկյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում