ՌԴ-ն անկեղծ չէ, երբ մտահոգություն է հայտնում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակը չի կարողանում այցելել Լեռնային Ղարաբաղ։ Ըստ քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի՝ Ալիևը չէր կարող արգելել նրանց այցը, թեև պատերազմից հետո մշտապես քամահրական վերաբերմունք է դրսևորել այդ կառույցի նկատմամբ։ Քաղաքագետը նկատում է՝ Հայաստանը Արցախի հարցում շարունակում է այն, ինչ 30 տարի է արել, ոչ մի առաջընթաց չկա․ «Մենք նվազեցրել ենք Արցախի ինքնորոշման մասին խոսույթը, ինչը վտանգավոր է»։