Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Սյունիքի մարզպետն անդրադարձել է իր բուհական կրթության կեղծ դիպլոմի լուրերին

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հայտարարությունը․

«Սյունեցի՛ հայրենակիցներ

Մեր երկրամասի համար ճակատագրական այս հանգրվանում Սյունիքի մարզպետարանի շուրջ ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում «աղմկահարույց բացահայտումներ», որոնց ըստ պատշաճի ուշադրություն չենք դարձնում, ինչը, աներկբայորեն, մեր բացթողումը պիտի համարել: Արդյունքում՝ սուտը եւ կեղծիքը շարունակում են թեւածել սոցիալական ցանցերում…

Հարկ եմ համարում անդրադառնալ համացանցում լրատվական մի շարք կայքերի միջոցով վերջերս շրջանառվող մի «բացահայտման», որի համաձայն, իբր, կեղծ է բուհական կրթության դիպլոմս:

Իհարկե, կարելի էր թեման փակված համարել այն բանից հետո, երբ ՀՀ ԿԳՄՍ նախարարը եւ «Սյունիք» ինստիտուտի հիմնադիր-տնօրենը սպառիչ ու հիմնավոր պարզաբանումներով հերքեցին այդ հնարանքը:

Այդուհանդերձ, որոշ հարցերի վրա կուզենայի հայացք ձգել:

Նախ՝ ինչ-որ լրատվամիջոցներ, ինչ-որ լրագրող-վարձկաններ (հայտնի աղբյուրներից սնվող) այնպիսի կրքոտությամբ ու մոլագարությամբ են լծվել Սյունիքի մարզպետարանի եւ ընդհանրապես Սյունիքի շուրջ ապատեղեկատվության տարածմանը, որ դրանց մեջ արժանահավատություն փնտրելն անլուրջ զբաղմունքի պես մի բան կարող է լինել:

Իրավիճակին ոչ ծանոթ ընթերցողին (միգուցեեւ) առաջին հայացքից կթվա, թե այդ լրատվամիջոցները, ամեն օր եթերից կուրծք ծեծելով կամ տարբեր հարթակներից հարայ-հրոց բարձրացնելով, անկեղծորեն տառապում են Սյունիքի հոգսերով:

Բայց երբ փորձում ես խորանալ տարածվող տեղեկատվությունների մեջ, բախվում ես պարզ վայրախոսության եւ իրականությունը ծուռ հայելու մեջ ներկայացնելու հետեւողական գործընթացի:

Ասել է թե՝ մայրաքաղաքային մի քանի լրատվամիջոց եւ վայ լրագրող զբաղված են Սյունիքի մերօրյա դժվարությունների վրա ձեռքեր տաքացնելով, Սյունիքի մասին կեղծ տեղեկատվություն տարածելով:

Եվ ամենակարեւորը՝ այնպիսի՜ անամոթությամբ, այնպիսի՜ ցինիզմով ու չարամտությամբ է կատարվում այդ ամենը…

Իմ նախընտրած մասնագիտությամբ բուհ դիմելիս հետաքրքրվել եմ՝ այն տվյալ կրթօջախում արտոնագրված էր, թե ոչ, թեեւ այս պարագայում վստահ էի (լավ ճանաչելով «Սյունիք» ինստիտուտի հիմնադրին ու դասախոսական անձնակազմին)՝ ամեն ինչ ի սկզբանե ընթացել է բացառապես օրինականության հունով:

Այդ եւ նման շատ հարցերի մեջ խորամուխ լինելիս՝ վերստին ակնհայտ է դառնում՝ մեր զազրախոսների համար ճշմարտությունը երկրորդական է, կարեւորը զրպարտությունն է եւ հերյուրանքը:

Ընդ որում՝ Սյունիքի մարզպետի ու մարզպետարանի շուրջ վայրախոսում են այնպիսի արարածներ, որոնք երբեւէ չեն էլ եղել Սյունիքում, տեղյակ չեն սյունիքյան հիմնախնդիրներին ու առօրյային: Եվ հանդես են գալիս սոսկ պատվեր կատարողի ու վայրախոսողի դերում՝ այդ կերպ վաստակելով իրենց օրվա հացը:

Ու չեմ էլ զարմանում այդքանից հետո, երբ այդ զազրախոսությունը փորձում են տարածել նաեւ իմ կենսագրության վրա:

Այնքան են այդ վայ լրագրողներն իրականությունից կտրված, այնքան՝ տգիտության մեջ խրված… Տեղ գյուղում ծնված ու պատանեկությունն անցկացրած անձնավորությունն, իհարկե, պիտի որ զբաղվեր գյուղատնտեսությամբ՝ դաշտավարություն, անասնապահություն…

Եվ երբ հայրենիքին վտանգ է սպառնացել, առաջիններից մեկը հենց այդ գյուղի մշակներն են զենք վերցրել ու հայի արժանապատվությանը տեր կանգնել:

Այդպես՝ երկրի տիրոջ զգացողությամբ էլ մասնակցել ենք ե՛ւ 1990-ականների Արցախյան գոյամարտին, ե՛ւ 2016-ի քառօրյային, ե՛ւ 2020-ի պատերազմին:

Ու մեր մարտական փառավոր ուղին գնահատվել է ե՛ւ Սպարապետի, ե՛ւ երկրի գերագույն գլխավոր հրամանատարների կողմից:

Հենց այդ վստահության շնորհիվ է, որ հետագայում գլխավորել եմ Հայոց բանակի ամենամարտունակ տանկային զորամասերից մեկը, Գորիսի փառապանծ բրիգադը, ապա՝ Գորիսի զինկոմիսարիատը:

Եվ հանկարծ՝ ինչ-որ դուրսպրծուկներ եւ որեւէ բանում վաստակ չունեցողներ փորձում են ցեխ շպրտել այդ ամենի վրա:

Արցախյան վերջին պատերազմի ամենաթեժ պահին նշանակվեցի փոխմարզպետ՝ Սյունիքի ինքնապաշտպանությունը համակարգելու լրջագույն գործառույթով: Եվ ճակատ էինք գնում մահվան ստույգ սպառնալիքով… Մեր ընդդիմախոսները, չզարմանաք, նույնիսկ դա չեն ներում:

Ամենակարեւորը՝ չեն ներում, թե ինչու ստանձնեցի Սյունիքի մարզպետի պաշտոնը՝ մեր երկրամասի համար ամենադժվարին պահին:

Մեկ անգամ եւս ասեմ՝ եղել ու մնում եմ հայրենիքիս զինվորը․ բա ի՞նչ անեի, համալրեի դիրքերից փախչողների, բանսարկուների, վայրախոսողների շարքե՞րը:

Ի՞նչն է տարօրինակ՝ այդ մասին առավել հետեւողականորեն խոսում են նրանք, ովքեր ոչ վաղ անցյալում մարզպետարանը վեր էին ածել վայելքների, ազատ ժամանակի անցկացման, ամենաստոր խարդավանքների կազմակերպման ակումբի:

Նրանք չեն էլ ուզում տեսնել ակնհայտը, որ երբեք պաշտոնի չեմ ձգտել, որ պաշտոն ունենալը նպատակ չի եղել ինձ համար, պարզապես ուժերս օգտագործել եմ այնտեղ, որտեղ նպատակահարմար են գտել երկրի պատասխանատուները:

Հակամարզպետական լուտանքների մեջ միգուցեեւ փորձեի ռացիոնալ հատիկ գտնել, եթե… Եթե նույն այդ չարախոսները երբեմն-երբեմն նկատեին նաեւ, որ դժվարագույն ժամանակներ ապրող Սյունիքում աստիճանաբար, բայց եւ հետեւողականորեն լրջագույն հարցեր են լուծվում, սահմանն է ամրապնդվում ի վերջո…

Այո, մեր երկրամասի որոշ հատվածներ օկուպացված են Ադրբեջանի կողմից, խաթարված է մեր հաղորդակցության ուղիների բնականոն գործունեությունը, խախտված է սահմանամերձի նորմալ կյանքը. դրանք, անշուշտ, մեր մեծ ցավն են…

Եվ ստեղծված վիճակից դուրս գալու ելքը ոչ թե միմյանց հայհոյելն ու վարկաբեկելն է, այլ համախմբվելը, առկա սպառնալիքիները կոնկրետ եւ գործնական քայլերով չեզոքացնելը…

Այդպես է մեր պատկերացումը Սյունիքի մարզպետի ու մարզպետարանի ներկայիս առաքելության վերաբերյալ:

Խոսքիս ավարտին էլ ուզում եմ երախտագիտությունս հայտնել տասնյակ հազարավոր այն սյունեցիներին, ովքեր վաղուց լրջությամբ չեն վերաբերվում մայրաքաղաքային ինչ-ինչ ծակուծուկերից մեր հասցեին հնչող զազրախոսությանը, ովքեր հավատում են մեր գործելակերպին եւ հնարավոր բոլոր միջոցներով սատարում են տարածքային իշխանությանը՝ Սյունիքի առջեւ ծառացած ոչ սովորական խնդիրները լուծելու ճանապարհին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում