Monday, 13 05 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի

«Ռուսաստանը թակում է Իրանի դարպասի դռները»․ Թեհրանի նոր ուղղությունը՝ ուշագրավ է նաև Հայաստանի համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը։

-Պարոն Շահմուրադյան, Իրանի ԱԳՆ-ն հաղորդում է, որ երկրի նախագահ Ռայիսին շաբաթվա վերջ կայցելի Ռուսաստան, որտեղ և բանակցություններ կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ի՞նչ ակնկալիքներ կան այս այցելությունից, ի՞նչ նշանակություն այն կարող է ունենալ։

-Պետք է նշել, որ սա  ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի առաջին այցն է Ռուսաստան, որը կարող է մեծ նշանակություն ունենալ երկկողմ ու տարածաշրջանային հարաբերությունների հետագա համագործակցությունների ընդլայնման և զարգացման գործընթացների վրա։  Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ  Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի Րուսաստան կատարելիք այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ընթանում են և շուտով Մոսկվայում  տեղի կունենա երկու երկրների նախագահների  հանդիպումը։Միաժամանակ Մոսկվայում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին, նույնպես անդրադառնալով հունվարին Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի Ռուսաստան կատարելիք այցին ասել էր, որ Իրանի նախագահի այցը Մոսկվա կարող է մեծ կարևորություն ունենալ  Ռուսաստանի Դաշնության և և Իրանի Իսլամական Հանրապետության նոր հարաբերությունների մեկնարկի առումով։

Հունվարի14-15-ին Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանի Չինաստան կատարած այցից և Իրան-Չինաստան 25-ամյա ռազմավարական համագործակցության փաստաթղթի իրագործման մասին լուրերի հրապարակումից  հետո այժմ պետք է ականատես լինենք Իրանի նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիի այցին Ռուսաստան և նրա հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Նախ անհրաժեշտ է նշել, որ Չինաստան կատարած այցից հետո  Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլահյանը հայտարարել  է, որ Չինաստան կատարած այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների միջև  25-ամյա ռազմավարական համագործակցության համապարփակ համաձայնագրի իրագործման մասին։ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանի և Չինաստանի միջև 25ամյա համապարփակ ռազմավարական համաձայնագրի գործադրումը բխում է երկու երկրների ընդհանուր շահերից: Նա հատուկ կարևորությամբ ընդգծել  է, որ  չինացի գործընկերների հետ քննարկվել է նաև Վիեննայում ընթացող՝ ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի բանակցությունների շրջանակում Իրանի դեմ սահմանված   պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ հարցերը: Ամիր Աբդոլլահյանը նաև նշել է, որ ՀԳՀԾ-ի շուրջ  Վիեննայի բանակցություններում Չինաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները դրական դեր են խաղում՝ Իրանի  միջուկային իրավունքների պաշտպանությանն ուղղված բանակցություններում և կողմ են արևմուտքի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկմանը: Իրանի ԱԳ նախարարի Չինաստան կատարած այցը և Իրան-Չինաստան բազմաոլորտ համագործակցության 25-ամյա համաձայնագրի կյանքի կոչելը վկայում է, որ Վիեննայում ՀԳՀԾ-ի բանակցությունների շրջագծում Իրանի արտաքին քաղաքականության ուղղվածությունը միտում ունի իրականացնել դեպի հյուսիս և արևելք քաղաքականության հայեցակարգը, ինչը կարող ե որպես ազդեցության լծակ օգտագործել արևմուտքի հետ բանակցություններում համաձայնության հասնելու համար։

Մյուս կողմից Իրանի Նախագահ Ռայիսիի Մոսկվա կատարելիք այցի ընթացքում, որի մանրամասներն դեռևս հայտնի չեն, ենթադրվում է երկու կողմերի միջև պետք է ստորագրվի Իրանի և Ռուսաստանի միջև 20-ամյա ռազմավարական համագործակցության փաստաթուղթ։

Վիեննայի բանակցությունների ընթացքում, Իրանի նախագահի և նրան ընկերակցող առևտրատնտեսական և ռազմական պատվիրակության  ուղևորությունը  Մոսկվա և դեպի արևելք Իրանի դիվանագիտական ​​քայլերը Թեհրանի մարտավարական քայլի մի մասն են կազմում  հավասարակշռելու Միացյալ Նահանգների  և ՀԳՀԾ-ի անդամ երեք երկրներ՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Բրիտանիայի հետ Վիեննայում տեղի ունեցող բանակցությունները:

Միևնույն ժամանակ, հակասական լուրերը վկայում են Թեհրանի և Մոսկվայի միջև 10 միլիարդ դոլարի սպառազինության գործարքի ստորագրման հավանականության մասին։ Այս համաձայնագրով Իրանին հավանաբար կմատակարարվեն 24 «Սուխոյ 35» կործանիչներ և երկու հաշվարկ С-400 ՀՕՊ  հրթիռային համակարգեր։

Իրանցի փորձագետ Մոհսեն Ջալիլվանդի կարծիքով Իրանի արտգործնախարարի Չինաստան կատարած այցի և Իրան-Չինաստան ռազմավարական գործընկերության փաստաթղթի գործառնական փուլի մեկնարկի կամ Իրանի Նախագահի Ռուսաստան կատարելիք   այցի հիմքում, անկախ նրանից՝ այդ գործողություններն ու այցերը հավասարակշռող մարտավարության մաս են կազմում թե ոչ, անկասկած այս բոլորը գործոնները կարող են դեր խաղալ Վիեննայի բանակցություններում։ Ինչպես նաև պետք է նկատի ունենալ դեպի  Արևելք նայելու Իրանի ներկայիս իշխանությունների քաղաքականության վերակենդանացումը, և թե այս բոլոր գործողություններն ու ճամփորդությունները իրանական դիվանագիտության և արտաքին քաղաքականության վերաբերյալ կառավարության տեսակետի մաս են կազմում: Ուստի կարող ենք ասել այս բոլոր գործոնները համարվում են միմյանց փոխլրացնող ազդակներ Իրանի արևելյան և արևմտյան քաղաքականության բալանսավորման քայլերի առումով։

Իրանի Նախագահի Ռուսաստանն կատարելիք այցի շրջագծում կարող ենք ասել որ սա շատ կարևոր ուղևորություն է և այն շրջադարձային նշանակություն ունի Իրանի տարածաշրջանային հարաբերությունների և առևտրատնտեսական համագործակցությունների ոլորտում, հատկապես երբ նկատի ունենանք, որ Ռուսաստանը վերջին 1-2 տարվա ընթացքում փորձում է իր ներկայությունը վերահաստատել Մերձավոր Արևելքի և հատկապես իր մերձավոր տարածքներում, ու նախկին Խորհրդային Միության հանրապետություններում։  Հաշվի առնելով ռուս խաղաղապահների 5 ամյա ժամկետով  ներկայությանը Արցախի Հանրապետությունում, որը նաև կարող է երկարաձգվել ևս մեկ 5 տարով կամ միգուցե անժամկետ ժամանակով, Թեհրանը արդեն հասկանում է որ Կովկասյան տարածաշրջանում անորոշ ժամկետով արդեն հարևան է դարձել Ռուսաստանի Դաշնության հետ և Ռուսաստանը արդեն թակում է Իրանի դարպասի դռները դեպի Պարսից Ծոց և Հնդկական Օվկիանոս։  Բացի դրանից Իրանի 13-րդ կառավարության և Իրանի իսլամական համակարգի  իշխող վերնախավում և արտաքին քաղաքականության ապարատում զարգացել է այն միտումը որ 21-րդ դարում աշխարհաքաղաքական հավասարումները աշխատում են արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի  միակողմանի հեգեմոնիայի դեմ և աստիճանաբար թուլանում է ԱՄՆ-ի հզորությունն ու գերակայությունը աշխարհում, ուստի նոր ձևավորվող աշխարհակարգում մեծանում է զարգացող երկրների տարածաշրջանային կոալիցիաների ու միությունների ձևավորման կարևորությունը հիմնականում Չինաստանի և Ռուսաստանի առանցքների շուրջ։ Հետևաբար Իրանը փորձում է այս երկու տերությունների և նրանց շուրջ կազմավորվող տնտեսաքաղաքական ու անվտանգային փոքր ու մեծ համաձայնագրերում ու պայմանագրերում մասնակցելով ավելացնել իր դիմադրողականության ուժը Արևմուտքի և ԱՄՆ-ի ճնշումների դիմաց, իսկ մյուս կողմից բարձրացնել իր դիրքն ու դերը Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական գործընթացներում և մեծացնել իր տնտեսական ու անվտանգային և պաշտպանական կարողությունները հենվելով Ռուսաստանի ռազմական արդյունաբերության  և Չինաստանի առևտրական ու նավթ գնելու ունակության վրա։

-Ի՞նչ ազդեցություն կունանա հարաբերությունների այս նոր մերձեցումը մեր տարածաշրջանի, Հայաստանի վրա։

-Ռուսաստանը Իրանի կարևոր հարևաններից է, և երկու երկրների միջև առևտրատնտեսական ու քաղաքական հարաբերությունների զարգացումը շատ կարևոր է Թեհրանի համար, հատկապես երբ նկատի ունենանք Ռուսաստանի շուրջ արդեն վաղուց ձևավորվել են Իրանի հարևան երկրներ որոշների մասնակցությամբ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ տնտեսական ու անվտանգային պայմանագրերը: Իսկ Մյուս կողմից Չինաստանը նույնպես ունի իր տնտեսական համագործակցության կառույց Շանհայի Համագործակցության կազմակերպությունը, հսկայական ներուժով ու մեծ շուկայով որին արդեն պաշտոնապես անդամակցում է Իրանը։  Հետևաբար վերջին տարիներին քաղաքական հարաբերությունների աճով մենք ականատես ենք լինում Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի միջև  երկկողմ և բազմակողմ առևտրաշրջանառության ծավալների աճին։

Հետևաբար աշխարհաքաղաքական այս իրավիճակում, և պատժամիջոցների պայմաններում  Արևմուտքի ճնշումը հավասարակշռելու և թուլացնելու և պատժամիջոցներին դիմակայելու համար Իրանը փորձում է դեպի նայել դեպի  Արևելք և Պեկինի ու Մոսկվայի հետ տնտեսական, առևտրային, անվտանգային և դիվանագիտական ​​հարաբերություններն ամրապնդելու քաղաքականություն վարել։ Ուստի կարող ենք ասել առայժմ Իրանի 13-րդ կառավարությունը ներքին ու արտաքին մարտահրավերները դիմակայելու և Արևմուտքի հետ ՀԳՀԾ-ի հարցով բանակցություններում ինչ որ ժամանակավոր համաձայնության հասնելու և հավասարակշռությունը պահպանելու նպատակով ձգտում է ակտիվացնել և խորացնել   իր հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ։ Այս համատեքստում կարող ենք եզրակացնել որ հունվարի 19-ին Իրանի նախագահ Ռայիսիի այցը Մոսկվա և նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կարող է լրացնել Իրանի դեպի Արևելք քաղաքականության հայեցակարգի ռազմատեխնիկական, անվտանգային և աշխարհաքաղաքական հավասարարումների օղակը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում