Պաշտոնական Երևանը և Անկարան կառուցողական են որակում իրենց հատուկ բանագնացների միջև կայացած առաջին հանդիպումը։ Դատելով հրապարակային հաղորդագրություններից՝ հանդիպումն ավելի շատ ճանաչողական բնույթ է կրել, և պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա հանդիպումները շարունակելու հարցում։ Այս գործընթացն, ըստ Ձեզ, ունի՞ հեռանկար։ Արժանահավա՞տ են թուրքիայի հայտարարությունները կամ ի՞նչն է հիմք տալիս մտածելու, որ ամեն պահի թուրքական կողմը կխախտի նախնական պայմանավորվածությունները: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ: