Monday, 13 05 2024
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00

Հայ-թուրքական առաջին հանդիպում. անմխիթար պատկեր

Մոսկվայում հունվարի 14-ին տեղի ունեցած հայ-թուրքական առաջին հանդիպումից հետո թե Երևանը, թե Անկարան այն գնահատեցին կառուցողական և հաղորդագրություն տարածեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ապագայում նոր հանդիպման վերաբերյալ: Դրա մասին հայտարարություններ և կոնկրետացում առայժմ չկա: Հայ-թուրքական գործընթացն ու առաջին հանդիպումը ողջունեցին աշխարհաքաղաքական գործնականում բոլոր խոշոր մայրաքաղաքները, ողջունեց նույնիսկ Բաքուն:

Անկասկած է սակայն, որ այդ ամենի ներքո կա իհարկե բավականին բարդ և բազմաշերտ իրականություն, բարդ խաղ, որտեղ հնչող առերևույթ ողջույնները իրականում կարող են լինել բոլորովին այլ տրամադրության ու տրամադրվածության ծածկոց միայն: Սա էլ իհարկե անակնկալ կամ անսպասելի իրողություն չէ, հետևաբար պետք է վերստին արձանագրել, որ հայ-թուրքական գործընթացում հայկական կողմի դիմադրունակության, մրցունակության և արդյունավետության առաջին գրավականն անշուշտ պատրանքներ չունենալն է:

Մյուս կողմից սակայն, պատրանքներ չունենալուց բացի, պետք է ունենալ սցենարներ, թե ինչ է անում Հայաստանը իրապես կառուցողական ընթացքի պարագայում և ինչ է անում, եթե ընթացքը որևէ պահից փոխվում է «ապակառուցողականի» կամ անարդյունավետի: Ու քանի որ սա միայն հայկական կողմից չէ, որ կախված է, և թերևս ամենաքիչն է կախված հենց հայկական կողմից, ապա այստեղ իհարկե բոլոր դեպքերում պետք է ունենալ մի շարք սցենարային մշակումներ, կապված դրական կամ բացասական զարգացման վեկտորներից:

Այստեղ ցավալի փաստ է այն, որ Հայաստանում այս առնչությամբ չկա բովանդակային առումով կատարված «տնային աշխատանք»: Այսինքն, տարիների ընթացքում հայ-թուրքական հարաբերության թեման Հայաստանում չի եղել թե քաղաքական, թե փորձագիտական շրջանակի համար դիտարկումների հիմնական, առանցքային ուղղություններից մեկը: Այն դեպքում, երբ հայ-թուրքական թեման թերևս լրջագույնն էր հայկական պետականության ու ռեգիոնալ անվտանգության տեսանկյունից: Առավելագույնը, թեման դիտարկվել է պատմական համատեքստով, այդպիսով կենտրոնանալով պատմությունից եկող և բյուրեղացած ավելի շուտ զգայական չափումների վրա: Ընդ որում, այստեղ խնդիրը դրանց հիմնավոր կամ արդարացի լինելը չէ, այլ օգտակար, ռացիոնալ, օպտիմալ լինել չլինելը:

Երբ խոսվում է հայ-թուրքական հարաբերության հարցում զգայականությունը հնարավորինս զսպելու և իրավիճակը սառը գնահատելու մասին, ապա դրա պատճառն այն չէ, որ զգացումները սխալ են կամ անհիմն: Պարզապես, զգացումները թույլ չեն տալու առավելագույն արդյունավետությամբ սպասարկել այն հարցերը, որոնք կան հայ-թուրքական հարաբերության և դրա շուրջ առկա աշխարհաքաղաքական միջավայրի առումով, հաշվի առնելով նաև հենց միջավայրի բազմաշերտությունը: Առայժմ սակայն, հայկական հասարակական-քաղաքական միջավայրը չի եկել կարևորագույն այդ խնդրի շուրջ ռացիոնալ քննարկումների դաշտ, ինչի ցավալի հերթական վկայություն էր ԱԺ հերթական քառօրյայի մեկնարկը, դրա վերաբերյալ ընդդիմություն համարվող  ուժերի հարցադրումներն ու քաղաքական մեծամասնության հակադարձումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում