Monday, 13 05 2024
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության

Գազի սակագնի բարձրացումը հանգեցնելու է սպառողական գների աճի և աղքատության խորացման  

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը

Արդեն հայտնի է, որ գազը ապրիլի 1-ից կթանկանա, քանի որ «Գազպրոմ Արմենիան» դիմել է ՀԾԿՀ՝ առաջարկելով սակագինը բարձրացնել 6 տոկոսով: Արդյոք կանխատեսել էր սա և ինչպես եք գնահատում ստեղծված իրավիճակը:

Լիովին կանխատեսելի էր այս իրավիճակը՝ հաշվի առնելով, այն, որ այսպես կոչված, գազային բանակցությունները այս իշխանություններն ամբողջությամբ ձախողեցին: Դրա արդյունքում, ի հեճուկս այն հանգամանքի, որ մի շարք ռազմավարական գործընկերների համար Ռուսաստանը գնաց որոշակի գնային մեղմացումների, Հայաստանի վրա դա չտարածվեց: Իհարկե, սկզբում սա ներկայացվում էր որպես գնի կայունացում, մասնավորապես, ասվում էր, որ հայկական կողմին այդ բանակցությունների արդյունքում հաջողվեց պահպանել գինը նույն  մակարդակի վրա,  սակայն հետո օրակարգ մտավ գազի կալորիականության խնդիրը, որի հետևանքով մենք ունենալու ենք բավականին լուրջ բարձրացում: Դա պայմանավորված է  հատկապես այն հանգամանքով, որ,  ինչպես պարզ դարձավ, Հայաստան ներկրվող գազի կալորիականությունը նախորդ տարվա ընթացքում կազմել է 8300  կիլոկալորիա/խմ, մինչդեռ 2013-ի հայտնի գազային համաձայնագրերով այն սահմանված է 7900 կկալ/խմ չափով: Այսինքն կալորիականություն ավել է եղել և այդ կալորիականության գործակցի կիրառման արդյունքում մենք ունենալու ենք սակագնի աճ: Քանի որ խոսում ենք սահմանին գազի գների մասին, նշեմ որ «Գազպրոմ» ընկերությունը 2022-ի բյուջեի հիմքում դրել է 250 դոլար միջին արտահանման գինը: Սա նշանակում է, որ հաշվի առնելով գազի ոլորտում տեղի ունեցող  գնային լուրջ տատանումները, որը մենք տեսնում ենք եվրոպական և ասիական շուկայում, որտեղ գազի գինը հասնում էր 1500-2000 դոլարի, «Գազպրոմը» առաջիկա մեկ տարվա ընթացքում և առաջիկայում շարունակելու է գերշահույթով աշխատել: Սա լուրջ մանևրելու հնարավորություն է ստեղծում «Գազպրոմի» համար՝ գնալու այնպիսի զիջումների, ինչպես գնում է նույն Բելառուսի դեպքում: Ես Հայաստանի և Ռուսաստանի միջև գազային բանակցությունները համարում եմ ձախողված, որովհետև այդ բանակցությունները պետք է նախևառաջ ուղղված լինեին նրան, որ օգտվելով Գազպրոմի համար այս միջազգային բարենպաստ միջավայրից և հաշվի առնելով երկու երկրների ռազմավարական հարաբերությունները, գնային գնի նվազեցման: Սա ինչ վերաբերում է գազի գնին սահմանին: Ինչ վերաբերում է Հայաստանի ներսում գործող գազի սակագներին, դրանք այլևս թույլ չեն տալիս «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը ապահովել ֆինանսական, օպերացիոն կայունություն, որի ամենավառ դրսևորումներից է Հրազդանի 5-րդ էներգաբլոկի անժամկետ կանգնեցումը: Այստեղ մենք կրկին պետք է անդրադառնանք 2013-ի  գազային համաձայնագրերին, որոնց համաձայն «Գազպրոմ» ընկերության ներքին եկամտաբերության նորման սահմանվել է 9 տոկոս: Այս նորմը առայսօր չի փոխվել և դա բավական բարդ է ապահովել՝ հաշվի առնելով առկա մակրոտնտեսական իրավիճակից բխող «Գազպրոմ Արմենիայի» համար ոչ բարենպաստ սակագնային քաղաքականությունը:

Մենք գիտենք, որ վերջերս կայացվեց որոշում, ըստ որի, կառավարությունը պետք է փոխհատուցի այն կորուստները, որոնք կրում է «Գազպրոմը» առկա սակագնային քաղաքականության պայմաններում: Խոսքը տարեկան 32 մլն դոլարի չափով գումար «Գազպրոմ»-ին հատկացնելու մասին է, ինչը թույլ տվեց մասամբ մեղմել սակագների աճը, սակայն սա լուրջ բեռ է մեր պետական բյուջեի վրա: Թե սակագնի բարձրացումը, թե բյուջեից հատկացվող փոխհատուցումը բավականին լուրջ բեռ է  մեր տնտեսական համակարգի համար և սոցիալ-տնտեսական հետևանքներ կարող է ունենալ:

Ինչ վերաբերում է «Գազպրոմ Արմենիայի» հայտին,  փաստորեն, մենք տեսնում ենք, որ մի քանի ուղղություններով կարող ենք ակնկալել գազի սակագնի ավելացում: Այստեղ, մասնավորապես, հարվածի տակ կարող են հայտնվել ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողները, որոնք տարեկան մինչև 600 խմ գազ են սպառում: Այս հայտի ընդունման դեպքում սակագինը կարող է ավելանալ 30 տոկոսով, մոտավորապես 33 դրամի չափով: Բացի այդ, հայտի ընդունման դեպքում բավական բացասական զարգացումներ են լինելու ջերմոցային տնտեսությունների,  վերամշակող կազմակերպությունների համար: Այստեղ ևս կարող ենք ակնկալել մինչև 25 տոկոսի ավելացում: Կարևոր է 10 հազար խմ-ից ավել  սպառում ունեցող բաժանորդների սեգմենտը: Դրանք հիմնականում ՋԷԿ-էրն են ու ԱԳԼՃԿ-ները: Այստեղ մենք հնարավոր է ունենանք ավտոգազի թանկացում մոտավորապես 10 տոկոսի չափով: Ինչ վերաբերում է ՋԷԿ-երին, այստեղ ևս 25 տոկոսի չափով սակագինը կավելանա: Սա խնդրահարույց է առավելապես էլեկտրաէներգետիկ ոլորտի համար, որովհետև ՋԷԿ-երում արտադրվում է  Հայաստանում գեներացվող էլեկտրաէներգիայի շուրջ 40 տոկոսը, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում հասել էր 56 տոկոսի: Այստեղ միակ «լուսավոր կետը» մինչև 10 հազար խմ սպառողում ունեցող բաժանորդների համար սակագնի հնարավոր իջեցումն է. ակնկալվում է, որ այն  կարող է նվազել 4,2 տոկոսով, այսինքն 5,1 դրամով: Բայց ակնհայտ է, որ մնացած սեգմենտների դեպքում սակագնի բարձրացումը, հատկապես բիզնեսի համար, բնականաբար, հանգեցնելու է սպառողական գների աճի և աղքատության խորացման: Այսինքն 4,2 տոկոսով սպասվող նվազեցումը որևէ դրական սոցիալական ու տնտեսական էֆեկտի չի բերելու:

Տեսակետ կա, որ թե գազի, թե էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը անխուսափելի են, պարզապես կառավարությունը պետք է դրանց պատրաստ լինի և տնտեսությունն աճի ավելի արագ, քան սակագները: Կիսո՞ւմ եք այս մոտեցումը:

Օբյեկտիվորեն, այո, անխուսափելի է սակագների բարձրացումը, հատկապես դա վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագներին: Երբ խոսքը գազի գների մասին է, այստեղ կարևոր գործոն են գազային բանակցությունները, այսինքն հնարավոր է Ռուսաստանի հետ ճիշտ էներգետիկ դիվանագիտություն կիրառելու պարագայում ստանալ քիչ, թե շատ սոցիալակենտրոն գին: Բայց երբ հարցը դիտարկում ենք բիզնես տրամաբանության ներքո, պարզ է, որ ընկերությունը այլ գործող սակագների պայմաններում չի կարողանում այլևս ապահովել  իր ֆինանսական կայունությունը: ՀՀ կառավարության համար առանցքային խնդիրը պետք է լիներ այդ եկամտաբերության նորմի փոփոխությունը: Որքանով ինձ հայտնի է, հայկական կողմը երբեք այդ հարցը չի բարձրացրել, իսկ այս պարագայում սակագնի բարձրացումն անխուսափելի է: Բայց կրկնեմ, առավելապես անխուսափելի է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը: Գազի դեպքում մենք ունենք բանակցելու և մանևրելու որոշակի հնարավորություն՝ բնականաբար, հմուտ բանագնացների ու կառավարիչների առկայության պարագայում, սակայն էլեկտրաէներգիայի դեպքում իրավիճակը շատ օբյեկտիվ է, և ես կարծում եմ, որ սա վերջին թանկացումը չէ: Այստեղ կա մի քանի հանգամանք. Նախ, ունենք էլեկտրաէներգետիկ հզորությունների ավելցուկ: Դրվածքային հզորությունները կազմում են 2800 մեգավատ,  օգտագործում ենք 2000 մեգավատ: Սա նշանակում է, որ պետք է ակտիվացնենք արտահանումը: Իսկ արտահանման մասով բացարձակ ձախողում ունենք: Այդ ձախողումը հատկապես տեսնում ենք Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի կառուցման մասով;

Նախագիծը պետք է շահագործման հանձնվեր 2019 թվականին, չստացվեց: Այնուհետև հայտարարվեց 2020-ին, նորից չստացվեց, քանի որ կորոնավիրուս էր, ապա պատերազմ: Հետո հայտարարվեց 2021-ին նախագծի ավարտի մասին, կրկին չստացվեց, և այսօր կառավարությունը խոսում է 2023-2024 թվականների մասին: Այս ընթացքում Իրանի էլեկտրաէներգետիկ շուկայում գնալով դիրքավորվում է Ադրբեջանը: Այսօր Իրանն ու Ադրբեջանը Ռուսաստանի հետ ձևավորում են Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքը՝  սինխրոնիզացնելով էլեկտրաէներգետիկ համակարգերը՝ դուրս մեղելով Հայաստանն այդ միջանցքից: Սա ուղղակիորեն ազդում է սակագների վրա. էլեկտրաէներգիայի արտահանման ձախողման հետևանքով կանգնեցվեց Հրազդանի ՋԷԿ-ի էլեկտրակայանը, ստեղծվեցին խնդիրներ՝ կապված դրա հետագա շահագործման հետ, քանի որ աննպատակահարմար է շահագործել այդ օբյեկտը, երբ չունես արտահանումն ավելացնելու հնարավորություններ, իսկ ներքին սպառումն ունի բացասական դինամիկա: 2021-ի հունվար-նոյեմբերին սպառումը նվազել է մոտ 4 տոկոսով, միաժամանակ ունես ավելցուկային հզորություններ: Բնականաբար, այդ ավելցուկային հզորությունները և ամբողջ էներգետիկ համակարգի կայունությունն ապահովելու համար ստիպված ես վարկային միջոցներ ներգրավել, իսկ այդ վարկային միջոցները մարելու համար պետք է կարողանաս ապահովել քո երկրի էլեկտրաէներգետիկ համակարգի բարձր ՕԳԳ: Կրկին այդ բարձր արդյունավետությունն ապահովելու համար դու պետք է շատ էլեկտրաէներգիա  արտադրես և շատ վաճառես: Եթե դու դա չես կարողանում անել, բնականաբար, այդ վարկերը մարելու միակ միջոցը մնում է սակագների բարձրացումը: Պատահական չէ, որ անգամ ՀԾԿՀ-ի պաշտոնական վերջին հայտարարությունում ասվում էր, որ փետրվարին սակագնի բարձրացման պատճառներից մեկը, բացի Հրազդանի 5-րդ բլոկից, նաև ատոմակայանի վարկի սպասարկման խնդիրն էր: Սա ևս էներգետիկ քաղաքականության բացարձակ ձախողման հետևանք էր, որովհետև ատոմակայանի արդիականացման աշխատանքները պետք է ավարտվեին 2019-ին, բայց ավարտվել են 2021-ի աշնանը, իսկ 2021-ի սկզբից Հայաստանն սկսել էր մարել այդ վարկային միջոցները: Այսինքն՝ ատոմակայանի չէր աշխատում, էլեկտրաէներգիա չէր գեներացնում, բայց հայկական կողմն արդեն սկսել էր այդ վարկային միջոցների մարումը: Սա չէր կարող չանդրադառնալ սակագնային քաղաքականության վրա: Հաշվի առնելով, որ առանձնապես լուրջ փոփոխությունների, անձնապես ես չեմ սպասում այս ոլորտում, կարծում եմ՝ առաջիկայում մենք ունենալու ենք նորից սակագնի բարձրացում: Փաստենք, որ երբ մեկ տարվա ընթացքում երկու անգամ որոշում է կայացվում սակագին բարձրացնել, սա հետևանք է էներգետիկ ճգնաժամի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում