Friday, 26 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում

Արցախից տեղահանվածներին Ժնևի կոնվենցիայի իմաստով փախստականի կարգավիճակ տրվել չի կարող

Արցախից, մասնավորապես, Հադրութից ու Շուշիից տեղահանված քաղաքացիները երկար ժամանակ է կառավարությունից պահանջում են իրենց փախստականի կարգավիճակ տալ, սակայն իրենց դիմումները մնում են անարձագանք: Նրանք պնդում են, որ պետությունը կարող է դիմել ՄԱԿ-ին և օրինակ, ասել՝ «այսքան փախստական ունեմ, չեմ կարողանում այդ մարդկանց հարցերը լուծել, խնդրում եմ, օգնեք», և այդ դեպքում դրսից աջակցություն ստանալու հնարավորություն կարող է լինել: Նրանցից շատերը կարծում են, որ կառավարությունը դրսի ճնշումների ազդեցության տակ իրենց փախստականի կարգավիճակ չի տալիս:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե կա՞ ընթացակարգ, որ կարող են մարդիկ դիմել ու փախստականի կարգավիճակ ստանալ, ասաց. «Արցախից տեղահանվածներին Ժնևի կոնվենցիայի իմաստով փախստականի կարգավիճակ տրվել չի կարող, և դա ունի իրավական երկար բացատրություն:

Ժնևի կոնվենցիան դրույթ ունի, ըստ որի, եթե գալիս են այն տարածքից, որտեղ իրենց վտանգ է սպառնում և այս տարածքում չկա իրենց վերադարձի վտանգ, արտաքսման վտանգ, և իրենք օգտվում են բոլոր այն հիմնական իրավունքներից ու պարտականություններից, որոնցից օգտվում են քաղաքացիները, կոնվենցիան իրենց վրա չի տարածվում:

Դրանց իրավական մեկնաբանությունները կան, որոնք ասում են, որ դա հիմնականում առնչվում է նույն էթնիկ կազմն ունեցող ժողովուրդներին: Այդպիսի դեպքեր եղել են նաև Բալկաններում, և նրանց փախստականի իրավական կարգավիճակ չի հասնում:

Բայց մենք շեշտում ենք, որ դա չի նշանակում, որ այդ մարդիկ տեղահանված անձինք չեն և չունեն բոլոր այն խնդիրները, որոնք ունեն փախստականները: Նրանք համարվում են տեղահանված անձինք, բայց նրանց չի կարող տրվել փախստականի իրավական կարգավիճակ կոնվենցիայի մեկնաբանմամբ»:

Նշենք, որ այս առնչությամբ ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայությունը պարզաբանում է տարածել, որտեղ նշել է

«Միգրացիոն ծառայությունը պատերազմի սանձազերծման առաջին իսկ օրից զբաղվել է Արցախից տեղահանված անձանց տվյալների հավաքագրմամբ և մշակմամբ, համապատասխան այլ գերատեսչություններին, ըստ աշխատանքային անհրաժեշտության, դրանց տրամադրմամբ:

Տվյալները հավաքագրվել են տնայցերի միջոցով՝ Երևանում քաղաքապետարանի Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության տարածքային աշխատակազմերի ներկայացուցիչների ուղեկցությամբ, մարզերում՝ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի ներկայացուցիչների միջոցով: Հավաքագրվող տվյալները ամենօրյա ռեժիմով մուտքագրվել են ՄԾ-ի կողմից մշակված ու ներդրված էլեկտրոնային տվյալների շտեմարան՝ կամավորական ու միջգերատեսչական մարդկային լայն ռեսուրսների ներգրավվածությամբ: Հավաքագրվող տվյալները ներառում են նաև կարիքների առաջնային գնահատում, ինչի հիման վրա իրականացվել է և շարունակում է իրականացվել սոցիալական աջակցության տրամադրում կարիքավոր ընտանիքներին:

Էլեկտրոնային շտեմարանում այս պահին գրանցված են ավելի քան 90 հազար անձանց տվյալներ: Վերադարձի ցուցանիշները արտացոլված չեն շտեմարանում՝ Արցախի Հանրապետությունից վերադարձի հետ կապված տվյալների ստացման դժվարություններով պայմանավորված։ Այս ուղղությամբ ևս աշխատանքները շարունակվում են։

Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված և Հայաստան ժամանած անձինք չունեն «փախստականի» իրավական կարգավիճակ։ «Փախստականների կարգավիճակի վերաբերյալ» Ժնևի կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 1-ին հոդվածի (Ե) կետով սահմանվում է, որ «Սույն Կոնվենցիայի դրույթները չեն կիրառվում այն անձի նկատմամբ, որն այն երկրի իրավասու մարմինների կողմից, որտեղ նա ունեցել է բնակության վայր, ճանաչվել է այդ երկրի քաղաքացիությունն ունենալու հետ կապված իրավունքներ ու պարտականություններ ունեցող»։ Նշված դրույթը պարզաբանող՝ ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատարի «Փախստականի կարգավիճակը սահմանող ընթացակարգերի և չափանիշների ձեռնարկ»- ի 144-145-րդ պարբերությունների համաձայն՝ «144. Այս դրույթը վերաբերում է այն անձանց, ովքեր կարող էին ընկնել փախստականի կարգավիճակ ստանալու սահմանման տակ և ովքեր ընդունվել են տվյալ երկրի կողմից, որտեղ իրենց տրվել է այդ երկրի քաղաքացիներին վերապահված իրավունքների մեծ մասը, սակայն չի շնորհվել քաղաքացիություն: Երկիրը, որն ընդունել է նրանց, հաճախ այնպիսին է, որտեղ բնակչությունն ունի նույն ազգային (էթնիկ) ծագումը, ինչ փախստականներն իրենք»: Նշված կարգավորումները որևէ կերպ չեն անդրադառնում տեղահանված անձանց սոցիալական խոցելի կարգավիճակի վրա, քանի որ տեղահանված անձիք սոցիալական իմաստով դիտարկվում են որպես «փախստական կարգավիճակի նման իրավիճակում հայտնվածներ» (people in refugee like situations)»:

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում