Tuesday, 14 05 2024
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում

Որոշումը ոչինչ չի փոխի․ այս անգամ ևս Սահմանադրական փոփոխություններ անելիս ընդդիմության կարծիքը հաշվի չի առնվելու

Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել է, որ կբոյկոտի սահմանադրական բարեփոխումների համար ստեղծվող խորհրդի աշխատանքները։ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցություններից վերահաստատում են՝ իրենք չեն մասնակցելու բարեփոխումներին։

Դեռ անցած տարեվերջին «Հայաստան» խմբակցության առաջնորդ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ դեմ է սահմանադրական բարեփոխումների մեջ մտնելուն. «Ու ես ընդհանրապես ճիշտ չեմ համարում, որ ամեն իշխանություն պետք է գա ու իր ուզած ձևով Սահմանադրությունը գրի», -ասել էր  ՀՀ երկրորդ նախագահը։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի սատարած «Պատիվ ունեմ» խմբակցությունում էլ իշխանության նախաձեռնությունը կեղծ օրակարգ են որակում, համարում՝ Փաշինյանի կառավարությունը ցանկանում է այդկերպ իր վերարտադրությունն ապահովել։

Նշենք, որ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամներն օրերս են ընտրվել՝ արտախորհրդարանական ուժերից խորհրդում կընդգրկվեն «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների ներկայացուցիչները, կլինեն ներկայացուցիչներ նաև  քաղհասարակությունից։ Խորհրդի կազմում ընդգրկվելու են նաև արդարադատության նախարարը, որը կնախագահի նորաստեղծ մարմինը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը և արդեն համաձայնությամբ Մարդու իրավունքների պաշտպանը, Բարձրագույն դատական խորհրդի կազմից, Ազգային ժողովի քաղաքական ուժերից մեկական ներկայացուցիչ։ Կազմը դեռ պետք է հաստատի վարչապետը, իսկ նոր ձևավորվող խորհուրդն իր հերթին կձևավորի քաղաքական ուղղվածություն չունեցող 5 գիտնական մասնագետներից կազմված հանձնաժողով, որոնք էլ կզբաղվեն Սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակմամբ։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ընդդիմության որոշմանը նշեց՝ մենք այդ սցենարով արդեն անցել ենք․ «Երբ 2015 թվականին ընդդիմության մեծ մասը բոյկոտեց, անգամ «Ոչ»-ի շարժում եղավ, սակայն մենք տեսանք, որ գործնականում դա նշանակություն չունեցավ, որովհետև անցած 30 տարվա ընթացքում  սահմանադրական  բոլոր բարեփոխումները ոչ պաշտոնական, ընդդիմության տվյալներով՝ կեղծվել են։ Ընդդիմությունը դրա դեմ փորձել է պայքարել, սակայն հաջողություն չի ունեցել, իսկ իշխանությունը անցկացրել է Սահմանադրությունը։ Կարելի է ասել, որ յուրաքանչյուր իշխանություն իր համար Սահմանադրություն է կարել՝  ըստ իր քաղաքական հայացքների»։

Ըստ Բադալյանի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխող  քաղաքական թիմը նույնն է անում, ապա կարող ենք եզրակացնել, որ դեպքերը կզարգանան այնպես, ինչպես նախկինում է եղել․«Այսինքն՝ 1995, 2005, 2015 թվականներին։ Յուրաքանչյուր իշխանություն իր համար սահմանադրություն է ընդունում՝ անկախ նրանից ընդդիմությունը դրա դեմ պայքարում է, «ոչ»-ի շարժում ստեղծվում է, թե ոչ»։

Արդյոք ընդդիմության չմասնակցությունը այդ քաղաքական ուժերին չի մարգինալացնի, Արմեն Բադալյանը պատասխանեց․ «Ո՛չ, ես այդպես չեմ կարծում։ Մասնակից կլինեն, թե ոչ՝ դա որևէ նշանակություն չունի։ Նախորդ  30 տարիների ընթացքում ընդդիմությունը այդ գործընթացներին դեմ է  դուրս եկել, իրենց առաջարկությունները ներկայացրել, անգամ կային հեղինակներ, որոնք 100-ից ավել առաջարկություն էին ներկայացրել, բայց լավագույն դեպքում դրանցից մեկ-երկուսն է ընդունվել։ Այսինքն՝ անկախ նրանից ընդդիմությունը դեմ դուրս կգա, թե կողմ այդ գործընթացներին, առաջարկություններ կներկայացնի, թե ոչ՝ իշխանությունն անելու է այն, ինչ արել է նախորդ իրենց կողմից իսկ նշած հանցավոր ռեժիմի կառավարման ժամանակաշրջանում։ Պարզապես ընդդիմության կարծիքը հաշվի չեն առնելու, ճիշտ այնպես, ինչպես նախկինում երեք  անգամ հաշվի չեն առել։Մեծ հաշվով ոչինչ չի փոխվել հասարակության մենթալիտետում՝ ո՛չ իշխող քաղաքական թիմի տեսակետից, ոչ էլ ընդդիմության ու բուն հասարակության։ Դրա համար մարգինալացման խնդիր չի լինի»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում