Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ ընտրվել են Սահմանադրական բարեփոխումների խորհրդում ընդգրկվող հասարակական կազմակերպությունները և արտախորհրդարանական կուսակցությունները։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ընդգրկվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդում։ Նշված ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հույս է հայտնում, որ սահմանադրական բարեփոխումները ի վերջո իրականություն կդառնան․ «Նոր սահմանադրությունը պետք է կոստյում դառնա ոչ թե մեկ անձի, այլ Հայաստանի համար»։