Բաքվի ղեկավար Ալիևը նախօրեին հարցազրույց է տվել ադրբեջանական մի քանի հեռուստաընկերությունների, անդրադառնալով հարցերի լայն շրջանակի, այդ թվում հայ-ադրբեջանական խնդիր, արցախյան հարց, ԵԱՀԿ Մինսկի խումբ, 44-օրյա պատերազմ, ռուս խաղաղապահներ: Ալիևը արել է ուշադրության արժանի մի շարք հայտարարություններ, որոնք ընդհանուր առմամբ պարունակել են հոխորտանք վերը նշված բոլոր ուղղություններով: Ալիևի այդ բարձր հոխորտանքը մատնում է այն անհանգստությունը, որ նրա մոտ առաջացրել է Ղազախստանի «պայթյունն» ու տեղի ունեցած զարգացումները, ՀԱՊԿ մեխանիզմի գործարկումն ու դրա միջոցով Ղազախստանում Ռուսաստանի դիրքերի որոշակի ամրապնդումը, ինչի շնորհիվ Մոսկվան կարողացավ կանխել այդ երկրում թյուրքական դիրքերի ուժգնացումը: Այդ ամենին Ադրբեջանի տագնապալի ու նյարդային արձագանքը ակնառու էր դրանց առնչությամբ ադրբեջանական մեդիայի անդրադարձերից: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը խոսել է վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ: