Monday, 11 12 2023
Արցախի մասին աշխարհի և Ալիեի հետ պետք է խոսեն արցախցիները
20:10
Թեհրանն առաջարկել է Պաղեստինի ճակատագրի վերաբերյալ ինքնորոշման հանրաքվե անցկացնել
Ինչու՞ իշխանությունը չի կիսում արցախցիների ուղերձը
20:00
Հունգարիան հասավ նրան, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթում չներառվեն նավթն ու «Պակշ -2» ատոմակայանը
19:50
Բերբոքը մերժել է Ուկրաինայում հակամարտությունը սառեցնելու գաղափարը
ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ
Իրանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը և պատրաստակամություն է հայտնել օգնել իր երկու հարևաններին
19:20
ՄԱԿ-ը 2023 թվականին համաշխարհային առևտրի 5 % կրճատում է կանխատեսումԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպության Առևտրի և զարգացման խորհրդաժողովի (UNCTAD) զեկույցի համաձայն՝ համաշխարհային առևտրի ծավալը 2023 թվականին 2022 թվականի համեմատությամբ կկրճատվի 5 %-ով՝ մինչև 30,7 տրլն դոլար։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից: Առևտրի ոլորտում 2024 թվականի հեռանկարները գնահատվում են որպես «անորոշ»՝ հոռետեսական կանխատեսմամբ։ Նշվում է, որ «2022 թվականի կեսերից համաշխարհային առևտրում դիտվում է բացասական աճ՝ գլխավորապես ապրանքների առևտրի էական նվազման պատճառով, որը շարունակել է կրճատվել 2023 թվականի առաջին երեք եռամսյակներում»։ UNCTAD-ի կանխատեսման համաձայն՝ «2023 թվականին համաշխարհային առևտրի ծավալը կկազմի մոտավորապես 30,7 տրիլիոն դոլար, ինչն իրենից ներկայացնում է մոտավորապես 1,5 տրիլիոն դոլարով կամ 5 %-ով կրճատում 2022 թվականի ռեկորդային առավելագույնի համեմատությամբ»: Սպասվում է, որ «2023 թվականին ապրանքների առևտուրը կկրճատվի մոտ 2 տրիլիոն դոլարով կամ 8 %-ով, մինչդեռ ծառայությունների առևտուրը պետք է աճի մոտ 500 միլիարդ դոլարով կամ 7 %-ով»: UNCTAD-ում արձանագրել են, որ 2024 թվականի համար «համաշխարհային առևտրի կանխատեսումը մնում է շատ անորոշ և, ընդհանուր առմամբ, հոռետեսական»: Սպասվում է, որ շարունակվող աշխարհաքաղաքական լարվածությունը, պարտքի բարձր մակարդակը և լայնորեն տարածված տնտեսական անկայունությունը բացասական ազդեցություն կունենան համաշխարհային առևտրի կառուցվածքի վրա: UNCTAD-ում պարզաբանել են, որ 2023 թվականին համաշխարհային առևտրում անկում է դիտվել զարգացած երկրներում պահանջարկի նվազման, Արևելյան Ասիայի երկրների տնտեսության թույլ ցուցանիշների և հումքային ապրանքների գների նվազման պատճառով։ Այս գործոնները միասին նպաստել են ապրանքների առևտրի զգալի կրճատմանը: Եվ հակառակը, ծառայությունների առևտրում 2023 թվականի մեծ մասի ընթացքում դիտվում է աճ։ Առևտրի անկումն ավելի ընդգծված է եղել զարգացող երկրներում: Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Ընդունվում են ԼՂ-ից բռնի տեղահանվածների կենսաթոշակների նշանակման դիմումները
Երբ գալիս է Էրդողանը
70 անգամ ՆԳՆ-ից ներողություն կխնդրեմ, եթե ասեն` ինչու՞ են պարեկները ներգրավվում ոչ իրենց գործում
18:50
Նորվեգիան և Միացյալ Թագավորությունը ծովային միջանցք են ստեղծել
Փաստաբանը ճնշում է բանեցնում դատավորի վրա. դատախազ
ԱԱԾ-ում հարցաքննվել է ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը
Պուտինը կարող է նոր քարտեզներ նկարել, մենք իրավունք չունենք էյֆորիայի մեջ ընկնել
Գագիկ խաչատրյանը վատառողջ լինելու ձևականացման միջոցով խոչընդոտում է դատաքննությունը. դատախազ
«Կամ կամ»-ը շատ վտանգավոր է. ռուսներին չենք կարող մեկ օրում ճանապարհել, պիտի չեզոք լինենք
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը լայնածավալ զորավարժություններ են անցկացրել
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն նաև Ռուսաստանի վերահսկողության տակ անցած նոր շրջաններում․ ՌԴ ԿԸՀ
18:03
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանին առիթ տալ պետք չէ, բայց պետք չէ նաեւ տալ «ինդուլգենցիա»
ԿԸՀ-ն պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչել
17:40
Զելենսկին «անկեղծ» զրույց է ունեցել Օրբանի հետ Արգենտինայի նախագահի երդմնակալությանը
17:30
Դեյվիդ Քեմերոնը դժգոհություն է հայտնել Շոտլանդիայի ղեկավարի և Էրդողանի հանդիպման առնչությամբ
Ուղիղ․ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվում
Ի՞նչ անել, երբ շունը հարձակվում է. վարքի կանոնները
Երեխա է զոհվել, բայց պատասխանատվություն կրող չի եղել. Երևանում շատացել են կծման դեպքերը
17:20
«Մոսկվան, Թեհրանն ու Պեկինը ուրախ կլինեն, եթե Ուկրաինայի օգնությունը չհաստատվի». Բլինքեն
Քավության նոխազը թափառողներն են, բայց ավելի շատ հարձակվում են ընտանի կենդանիները
«Բալասանյան»-ի հետ հուշագիրը խզած ՔՊ-ն անվստահություն չի հայտնի Գյումրիի քաղաքապետին

ՀԱՊԿ-ը կարող էր 2018-ին  էլ օգնել Սերժ Սարգսյանին, բայց դա չարեց․ Փաշինյանը հիմա վերադարձնում է պարտքը․ Տրոֆիմչուկ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տարածաշրջանային և անվտանգության հարցերով ռուսաստանցի քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկը:

Պարոն Տրոֆիմչուկ, նախօրեին հայադրբեջանական սահմանին իրավիճակը կրկին սրվել էր, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց զոհերի և վիրավորների մասին։ Ի՞նչ եք կարծում, ո՞րն է սահմանային այս հերթական լարվածության նպատակը։

-Դեռևս 2020 թվականի նոյեմբերի 10-ին ես մի շարք հարցազրույցներում ասել էի, որ պետք չէ ակնկալել պատերազմի ամբողջական դադարեցում։ Այս պատերազմը դեռ երկար կձգվի, շարունակվելու է տարբեր ձևերով՝ հրետակոծություն, դիվերսիա և այլն։ Պատճառները, թե ինչու է զոհերի ցուցակը պարբերաբար թարմացվում, բոլորին է հայտնի՝ Ղարաբաղի մնացյալ հատվածի և սահմանների հետ կապված չկարգավորված իրավիճակը, ռազմագերիներ և այլն։ Ուստի, սկզբունքորեն,  լավատեսության առիթ չկա։ Ցավոք սրտի, միայն նոր պատերազմն է ի վիճակի ավելի հստակ շտկումներ անել,  և այն էլ ոչ երկար ժամանակ։ Այն, ինչ տեղի է ունենում Ղարաբաղի շուրջ, խնդիր է առնվազն հարյուր տարվա համար՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը թուլացրել է իր պատմական ազդեցությունն այս տարածաշրջանում։ Ստիպված ենք դա ընդունել, պատմությունը հետ է գնում: Ուստի Մոսկվային մեղադրելն այն բանի համար, որ նա կամ, այնտեղ, ՀԱՊԿ-ն, իբր, չի ցանկանում պաշտպանել դաշնակից Հայաստանին, պետք է մի կողմ դնել։ Ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, որքան թվում է շատ հայերի, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ դրական վերաբերմունք ունեցողների համար։

Պետք է  նաև ընդգծել, որ այս երերուն ֆոնի վրա Ադրբեջանը, բնականաբար, հետամուտ է լինելու իր ռազմավարական նպատակներին և լուծելու ընթացիկ մարտավարական խնդիրները։ Ռուսաստանը նրան հավակնություններ չի կարող ներկայացնել, քանի որ դրանք կարող են հանգեցնել ադրբեջանա-ռուսական հարաբերությունների սրման, ինչը սկզբունքորեն անընդունելի է Մոսկվայի համար, սա նույնպես յուրօրինակ «կարմիր գիծ» է։ Բայց ժամանակն անցնում է, և Ղարաբաղի հետ կապված իրավիճակը թիվ մեկ է Բաքվի ծրագրում, որը միայն  իր  համար հարմար ժամի է սպասում։

Բայց այսօրվա աշխարհաքաղաքական ամենաբարդ պայմաններում Հայաստանի կողմից Ղարաբաղի վերադարձը չի նշանակի, որ Երևանին հանգիստ կթողնեն։  Քանի որ Հարավային Կովկասն ինքնին անխուսափելիորեն սողոսկելու է:

-ՀԱՊԿ շրջանակներում Ղազախստան զորք ուղարկելու Հայաստանի որոշումից հետո, Հայաստանն այս անգամ կարո՞ղ է հույս դնել ՀԱՊԿ-ի վրա, ի՞նչ սպասել այս կազմակերպությունից։

Խոսելով Հայաստանին  հատկացվելիք ՀԱՊԿ-ի օգնության մասին, չգիտես ինչու, բոլորը նկատի ունեն նման հիպոթետիկ օժանդակությամբ միայն մեկ դրվագ՝ երկրորդ ղարաբաղյան կամ հայ-ադրբեջանական պատերազմը։ Սակայն 2018-ի գարնանը, երբ Փաշինյանը ն վերցրեց երկրի իշխանությունը, ՀԱՊԿ-ը, ինչպես հիմա Ղազախստանում, նույնպես կարող էր շատ լավ օգնել այն ժամանակվա գործող  իշխանությանը՝ Սերժ Սարգսյանին։ Սակայն ՀԱՊԿ-ը կոնտինգենտ չմտցրեց Հայաստան, երբ Փաշինյանի կողմնակիցները կաթվածահար արեցին երկրի ողջ ենթակառուցվածքը՝ թույլ տալով նրան դառնալ պետության ղեկավար։ Այսպիսով, Փաշինյանն ինքն էլ է հասկանում, որ պարտքերը պետք է վերադարձնել։ Եթե 2018-ին իրեն չխանգարեցին իշխանության հասնել, ապա նա իրավունք չունի 2022-ին պահանջել ՀԱՊԿ-ի օգնությունը։ Բալանսը լիովին պահպանված է, Փաշինյանը նեղանալու բան չունի.

Ի դեպ, նախագահ Տոկաևի՝ ՀԱՊԿ կոնտինգենտի ներդրման խնդրանքից հետո առաջին ժամերին հենց Փաշինյանն էր պաշտոնապես ղեկավարում այս ռազմական դաշինքը։ Ուստի այստեղ ՀԱՊԿ-ը նրան ընդառաջ գնաց։ ։ Նա ինքը չէր կարող ավելիի մասին երազել, հատկապես՝ նկատի ունենալով նույն փառավոր 2018 թվականին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովի ձերբակալությունը, որը գրեթե վեց ամիս կաթվածահար արեց այս կազմակերպության աշխատանքը։ Եվ ընդհանրապես. Ղազախստանում ապստամբությունը ճնշող լիբերալ «թավշյա հեղափոխության» առաջնորդն ինքնին աբսուրդի յուրօրինակ օրինակ է։

Երևանի այդ քայլից հետո կփոխվի՞ ՀԱՊԿ անդամ երկրների վերաբերմունքը մեր խնդիրների նկատմամբ։

-ՀԱՊԿ-ը միշտ լավ է վերաբերվել Հայաստանին., բայց Հայաստանի այս ղեկավարությունը, ինչպես վերևում նշեցի, միշտ չէ, որ լավ է վերաբերվել ՀԱՊԿ-ին։ Այնուամենայնիվ, ՀԱՊԿ-ը չմտավ Հայաստանի հիմնական քաղաքներ, ինչպես մտավ Ղազախստանում, և Նիկոլ Փաշինյանը, իհարկե, պետք է միայն ուրախանա դրա համար։ Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա բոլոր խնդիրները դեռ առջևում են։ Ցավոք, բոլորը ժամանակ կունենան մասնակցելու այդ ապագա չլուծված պատերազմին։ Ղարաբաղը դարձավ ԽՍՀՄ-ը կործանող «ջարդոն». Չի բացառվում, որ այդ նույն «ջարդոնը» կարող է մասնակցել հետխորհրդային տարածքի հետագա փլուզմանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում