Friday, 26 04 2024
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00

1-4-րդ դասարանների դասագրքերի ծախսը կհոգա պետությունը․ մեծ գումար չի կազմում․ Սիսակ Գաբրիելյան

ՀՀ ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնած օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում ոչ միայն պետական, այլ նաև ոչ պետական դպրոցների 1-4-րդ դասարանների աշակերտների դասագրքերն ապահովել անվճար՝ այսինքն պետբյուջեի հաշվին:  «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց հեղինակ Սիսակ Գաբրիելյանը:

Պետական դպրոցներում տարրական դասարանի աշակերտներին դասագրքերը փաստացի անվճար, այսինքն պետբյուջեի հաշվին տրամադրվում է 1-4-րդ դասարանների աշակերտներին: «Այս առումով որոշակի խնդիրներ էին առաջանում ոչ պետական դպրոցների հատվածում: Կային որոշակի խոչընդոտներ, այդ դասագրքերի վաճառքն արգելվում էր: Բայց ստացվում էր այնպես, որ մենք փաստացի ունենք ոչ պետական դպրոցներ՝ 4 տասնյակից ավել, մի կողմից էլ օրենքն արգելում էր դասագրքերի վաճառքը, մյուս կողմից էլ մենք մեր օրենքներով պարտադրում էինք, որ այդ դպրոցները, անկախ իրենց իրավական կարգավիճակից, պետք է հենց այդ դասագրքերով, հենց այդ ծրագրերով անցկացնեն երեխաների կրթությունը: Եվ այստեղ էր հակասությունը, այդ դպրոցներն ամենատարբեր միջոցներով փորձում էին հայթայթել այդ դասագրքերը»,-ասաց Գաբրիելյանը:

Պատգամավորը շեշտեց, սակայն, որ այդ դասագրքերը տրամադրվում էին ոչ թե դպրոցներին, այլ երեխային, և հետևաբար որևէ տարբերություն չպետք է դրվի, թե այդ երեխան որ դպրոց է հաճախում: Այսպիսով նախագծով առաջարկվում է սահմանել. «Տարրական հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առաջինից չորրորդ դասարանների սովորողներին պետությունը պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար ապահովում է տարրական ընդհանուր կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով»:

Ոչ պետական դպրոցներում 1-4-րդ դասարանների աշակերտների թիվը 4018 է:

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն էլ հավելեց, որ խոսքը երեխաների կրթության իրավունքի մասին է, և դա պետք է կախված չլինի նրանից, թե երեխան որ դպրոցում է սովորում: «Եվ այո, ունենք իրավիճակ, որ 4000-ից մի փոքր ավել երեխաներ տարրական դասարաններում սովորում են ոչ պետական դպրոցներում: Եվ կարևոր է, որ պետական հոգածությունը և նրանց իրավունքի իրացումը տեղի ունենա նաև այդ պարագայում:

Այդ փոփոխության արդյունքում գնահատականների համաձայն շուրջ 53 մլն դրամ պետք է հատկացվի: Հաջորդ տարվա բյուջետային հայտում արդեն համապատասխան շտկումները կարվեն, իսկ այս տարվա ընթացքում իրականացման հնարավորությունը նախարարությունը պատրաստ է քննարկել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում