Երևանի նախկին քաղաքապետ, Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Մարգարյանի, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի ու ևս 7 անձի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է, գործն ուղարկվել դատարան: Հայտնում են գլխավոր դատախազությունից: Նրանք մեղադրվում են դպրոցների, մանկապարտեզների տարածքները ապօրինի կրճատելու և առանձնացված հողակտորները յուրացնելու համար: Մարգարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, Արման Սահակյանի նկատմամբ՝ 5 մլն դրամ գրավը: