«Գազպրոմ Մեդիա» ընկերությունը պատրաստ է վճարել 250 միլիոն դոլար՝ Comedy Club Production-ի գնման համար: Բանակցությունների մասին հայտնում է gazeta.ru-ն` հղում անելով «Գազպրոմ Մեդիա»-ի տնօրեն Նիկոլայ Սանկևիչին:
Comedy Club Production-ը հեռարձակում է մի շարք սերիալներ և հաղորդումներ` ինչպես «Նաշա Russia»-ն, «Դոմ-2»-ն և այլն: Comedy Club Production-ի գործունեությունն անցյալ տարի ընդլայնվել էր, երբ ընկերությունը գնել էր 7 Art պրոդյուսերական ընկերության կառավարման փաթեթի 74%-ը, որտեղ Արթուր Ջանիբեկյանին և Գարիկ Մարտիրոսյանին, ովքեր Comedy Club Production-ի համասեփականատերերն են, պատկանում էր ընդամենը 51%-ը:









































