Ավագանու երեք խմբակցություններ եկան այն եզրահանգման, որ հետագա հինգ տարիների ընթացքում Փարաքարում պետք է ունենան համատեղ կառավարում: Համատեղ կառավարման սխեման մեկ ժամվա ընթացքում կերկայացնենք:
Այս մասին ավագանու նիստին հայտարարեց «Դավիթ Մինասյան» դաշինքի անդամ Գոռ Սարիբեկյանը և հավելեց, որ այս քայլը միտված է համայնքում համերաշխություն և միասնություն հաստատելու համար։
«Մեկ ժամ անց կունենաք եռակողմ հայտարարություն՝ հետագա 5 տարիների համատեղ կառավարման վերաբերյալ»,-ասաց Գոռ Սարիբեկյանը: Ավագանու նիստը մեկ ժամով ընդմիջվեց: